Մարկուշինայի տուն
Տեսակ | բնակելի տուն |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սիզրան |
Փողոց | Sovetskaya street? (87) |
Շինանյութ | փայտ |
Առաջին հիշատակում | 1890 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Պատվավոր քաղաքացուհի Ե. Պ. Մարկուշինայի տուն (Մարկուշինայի տուն) (ռուս.՝ Дом почётной гражда́нки Марку́шиной Е. П. (Дом Маркушиной)), 19-րդ դարի վերջի մեկ հարկանի փայտյա տուն մոդեռն ոճի տարրերով։ Գտնվում է Ռուսաստանի Սամարայի մարզի Սիզրան քաղաքի Խորհրդային փողոցի թիվ 87 հասցեում։ Համարվում է Ռուսաստանի ժողովուրդների տեղական մշակութային ժառանգության օբյեկտ[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղական վանքի մինչհեղափոխական արխիվների նյութերից պարզվում է, որ տան տերը համարվել է պատվավոր քաղաքացուհի Եկատերինա Պետրովնա Մարկուշինան։ Գոյություն ունեցող արխիվային փաստաթղթերից պարզվում է, այն իր անվանումը հավանաբար ստացել է իր նախնիներից ժառանգաբար։
1919-1925 թվականներին ազգայնացված շինությունների ցուցակի «Նախկին սեփականատերեր » սյունակից պարզվում է, որ Եկատերինա Պետրովնան, ինչպես նաև սիզրանցի շատ ունևորներ, ստիպված են եղել թողնել իրենց ունեցվածքը և հեռանալ անհայտ ուղղությամբ։
Հեղափոխությունից հետո ազգայնացված տանը կազմակերպվել է լատիշ կոմունիստների ակումբ։ Այդ մասին է վկայում պատի ցուցատախտակը, «Այս շենքում 1919-1920 թվականներին տեղակայված է եղել լատիշ կոմունիստների ակումբը»։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ շենքում տեղակայվել է բուժական-մանկաբարձական դպրոցը, իսկ 1946 թվականին սանիտարա-մանրեաբանական լաբորատորիան։ Այնուհետև այստեղ երկար ժամանակ գտնվել է ԴՕՍԱԱՖ-ի սպորտային տեխնիկական ակումբը։ 1990-ական թվականներից տանը գործում է մասնավոր գովազդային գործակալություն[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Постановление Главы Администрации Самарской области № 7 от 27.03.1992 г.». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Елена Ленкова, 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Елена Ленкова (2011 թ․ սեպտեմբերի 30). «Хотя и деревянный, но в стиле модерн». газета «Волжские Вести». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.