Jump to content

Մարկ Մայլոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Մայլոդ
Ծնվել է1956[1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտացումհեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր
IMDbID ID 0617042

Մարկ Մայլոդ (անգլ.՝ Mark Mylod, 1956[1]), կինոյի և թատրոնի բրիտանացի ռեժիսոր, պրոդյուսեր։

Մայլոդը ղեկավարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մի քանի հեռուստատեսային շոուներ, որոնցից շատերը BBC-ի համար։ Մայլոդը նաև նկարահանել է HBO-ի «Շրջապատ» սերիալը, որտեղ նա նաև եղել է մշտական ​​ռեժիսոր։

Մինչ Entourage-ը, Մայլոդը նաև նկարահանել է գեղարվեստական ​​ֆիլմեր, այդ թվում՝ «Ali G-ն խորհրդարանում», «Մեծ սպիտակը» և «Քո մոտ ինչքա՞ն է», ինչպես նաև հեռուստասերիալներ «Սառը Ոտքեր», «Ռոյլերի ընտանիքը», «Բենգ Բենգ», «Սա Ռիվսն է» և «Մորտիմեր»։

Մայլոդը եղել է «Անամոթները» դրամատիկական սերիալի ամերիկյան տարբերակի փորձնական դրվագի ռեժիսորը և գործադիր պրոդյուսերը Showtime-ի համար։ Նա մնացել է համապրոդյուսեր և հիմնական ռեժիսոր սերիալի համար[2]։

2011 թվականին Մայլոդը դարձել է ABC ալիքի առաջին ֆենտեզի ֆիլմի՝ «Մի անգամ հեքիաթում»-ի առաջին սերիայի ռեժիսորը և գործադիր պրոդյուսերը[3]։

Նա աշխատել է 2011 թվականին նկարահանված «Քո մոտ ինչքա՞ն է» ռոմանտիկ կատակերգության վրա։ Ֆիլմը խառը արձագանքներ է ստացել։

2014 թվականին նա նկարահանել է ամերիկական «Սիրեկաններ» հեռուստասերիալի փորձնական դրվագ։

2014 թվականին բեմադրել է HBO ալիքի «Գահերի խաղը» սերիալի 5-րդ եթերաշրջանի 3րդ և 4րդ սերիաները[4]։

Կինեմատոգրաֆիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1994-2001, Արագ շոու / The Fast Show
  • 1997-2003, Սառը Ոտքեր / Cold Feet
  • 1998-2012, Ռոյլերի ընտանիքը / The Royle Family
  • 2000-2001, Դետեկտիվ և ուրվական / Randall & Hopkirk (Deceased)
  • 2001. Բեդդիելի սինդրոմը / Baddiel’s Syndrome
  • 2002, Ալի Ջին խորհրդարանում / Ali G Indahouse
  • 2004-2013, Անամոթները / Shameless
  • 2004-2011, Շրջապատ / Entourage
  • 2005, Մեծ սպիտակը / The Big White
  • 2008, Բարի գալուստ «Կապիտանի» մոտ / Welcome to the Captain
  • 2009-2011, Տարայի Միացյալ Նահանգներ / United States of Tara
  • 2011, Անամոթները / Shameless
  • 2011, Գահերի խաղը / Game of Thrones
  • 2011, Քո մոտ ինչքա՞ն է / What’s Your Number?
  • 2011, Մի անգամ հեքիաթում / Once Upon a Time
  • 2014, Սիրեկանները / The Affair
  • 2015, Բեքստրոմ / Backstrom
  • 2015, Հատուկ կարծիք / Minority Report
  • 2018, Ժառանգները / Succession
  • 2022, Մենյու / Menu
  • 2004-2011, Շրջապատ / Entourage (գործադիր պրոդյուսեր / համապրոդյուսեր (33 մաս, 2007-2009)
  • 2011, Անամոթները / Shameless (գործադիր պրոդյուսեր / գործադիր համապրոդյուսեր (37 մաս, 2011-2014)
  • 2011, Մի անգամ հեքիաթում / Once Upon a Time (գործադիր պրոդյուսեր (1 մաս, 2011)
  • 2014, Սիրեկանները / The Affair (գործադիր պրոդյուսեր (1 մաս, 2014)
  • 2015, Բեքստրոմ / Backstrom (գործադիր պրոդյուսեր (1 մաս, 2015)

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Մայլոդն ամուսնացած է զգեստների դիզայներ Էմի Ուեսթքոթի հետ[5]։ Նրանք ունեն 3 դուստր և մեկ որդի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 CONOR.Sl
  2. «'Shameless' Season Finale: EP Talks Season 2’s Wild Ride and the Gallagher Evolution» Արխիվացված 2015-09-24 Wayback Machine. The Hollywood Reporter. Retrieved 2012-08-02.
  3. «ABC’s Fairy-Tale Pilot Gets a Director» Արխիվացված 2015-04-02 Wayback Machine. Vulture.com. Retrieved 2012-08-02.
  4. «Game of Thrones Season 5: What We Know So Far». Watchers On The Wall. 2014 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  5. Chaban, Matt (5 April 2011). «'Ali G' Director, Costume Designer Join BroBrit Ranks Արխիվացված 2011-04-08 Wayback Machine» The New York Observer. Retrieved 14 April 2011.