Մարիոս Ֆրանգուլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիոս Ֆրանգուլիս
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՄարիոս Ֆրանգուլիս
Ծնվել է1966, դեկտեմբերի 18, Ռոդեզիա, Զիմբաբվե
Մուտարե, Զիմբաբվե
Երկիր Հունաստան
Ժանրերօպերա
ՄասնագիտությունԵրգիչ, տենոր
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլSony Classical
ԿրթությունՋուլիարդ դպրոց, Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց և Campion School?
Կայքmariofrangoulis.com
 Mario Frangoulis Վիքիպահեստում

Մարիոս Ֆրանգուլիս (հունարեն Μάριος Φραγκούλης, 1966, դեկտեմբերի 18, Ռոդեզիա, Զիմբաբվե), հույն օպերային երգիչ, տենոր։ Երգում է իր տիրապետած հինգ լեզվով՝ իտալերեն, իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն և հունարեն։

Ծնվել է Ռոդեզիայում։ Չորս տարեկանում ընտանիքը տեղափոխվել է Աթենք, որտեղ ապրել է մորաքրոջ ու նրա ամուսնու հետ։ Ութ տարեկանից սկսել է երգել երգչախմբում, տասնմեկում հանդես եկել երաժշտական դպրոցում ներկայացված Էնդրյու Լլոյդ Վեբերի «Հովսեփը և զարմանալի գունավոր հագուստը» երաժշտախաղում։

Երաժշտական կրթության առաջին փուլում Ֆրանգուլիսը կենտրոնացած է եղել ջութակի վրա։ 1984 թ. ավարտել է կոնսերվատորիայի ջութակի բաժինը և մեկնել Լոնդոն, որտեղ ընդունվել է Գիլդհոլ երաժշտական և դրամատիկական դպրոցը։ 1989 թ. արժանացել է Մարիա Կալլասի անվան օպերային երգիչների կրթաթոշակին, ինչի շնորհիվ ուսանել է Բուսետտոյի Վերդի ակադեմիայում՝ Կառլո Բերգոնցիի մոտ։ Մասնագիտական կրթությունը շարունակել է Հռոմում՝ Ալֆրեդո Քրաուսի մոտ, այնուհետև՝ Նյու Յորքի Ջուլիարդ դպրոցում։ 1991 թ. Էնդրյու Լլոյդ Վեբերը Ֆրանգուլիսին հրավիրվել է Լոնդոնի Թագավորական թատրոնում կատարելու Ռաուլի դերերգը «Օպերայի ուրվականը» օպերայում։ Նույն թվականին նա կատարել է «Սերենադ արքայադստեր համար» երգը՝ արքայադուստր Դայանայի ծննդյան առիթով կայացած համերգում։ 2000 թվականի հուլիսին դարձել է առաջին հույն երգիչը, որ երգել է Լա Սկալայում։ Նրա կարիերան կտրուկ վերելք է ապրել, երբ 2004 թ. եղել է Աթենքի ամանորյա համերգի գլխավոր աստղը և ելույթ է ունեցել օլիմպիական խաղերի բացման ժամանակ։ 2005 թ.-ից պարբերաբար ելույթներ է ունենում ամերիկյան խոշոր թատրոնների բեմերում, հիմնականում մյուզիքային երկացանկով[1][2]։

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999: Fengari Erotevmeno (Sony Music)
  • 2000: Acropolis Concert (Sony Music)
  • 2002: Sometimes I dream (Sony Classical)
  • 2004: Follow Your Heart (Sony Classical)
  • 2007: Amore Oscuro (Sony BMG)
  • 2007: Passione (Sony BMG)
  • 2008: Mario and Friends (Sony BMG)
  • 2011: Beautiful Things (Sony Classical)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mario Frangoulis: March 2011». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  2. Mario Frangoulis' 'Garden' in spring, A debut in New York, a new CD in Athens