Ծնվել է 1997 թ. սեպտեմբերի 8-ին, Երևանում։ 2013 թվականին ավարտել է Երևանի թիվ 179 հիմնական դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո ընտրել է դիմահարդարի մասնագիտությունը։ Դպրոցն ավարտելուց հետո մտածում էր կամ դառնալ դիմահարդար, կամ պարի գծով շարունակել ուսումը, քանի որ 7 տարի պարել է ժամանակակից պարեր։ Արդյունքում ընտրել է դիմահարդարի մասնագիտությունը, և ուսումը ստացել է նկարիչների միության «Make up» ատելյեում։ Նա իր դերասանական կարիերան սկսել է 16 տարեկանից, 2014-2015 թվականներին նկարահանվելով «Շանթ» հեռուստաընկերության«Սիրո գերին» հեռուստասերիալում մարմնավորելով Արփիի կերպարը։ 2015 թվականին նկարահանվում է Հենրի Քոչարյանի «Զգուշացեք կանայք են» ֆիլմում մարմնավորելով համեստ ուսանողուհի Լյուսիի կերպարը։ 2016 թվականին նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերության «Գնված երջանկություն» հեռուստասերիալում մարմնավորելով Մարիշի կերպարը։ 2016 թվականին նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերության«Ֆուլ հաուս» սիթքոմի 4-րդ եթերաշրջանում մարմնավորելով Մանեի կերպարը։ 2016-2017 թվականներին նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության«Փոխնակ մայրը» հեռուստասերիալում մարմնավորելով գլխավոր հերոսուհի Սոնայի կերպարը։ 2017 թվականին նկարահանվում է «Շանթ» հեռոոստաընկերության«Օտարը» հեռուստասերիալում մարմնավորելով գլխավոր հերոսուհի Նենեթի կերպարը։ 2017-2019 թվականներին նկարահանվել է «Շանթ» հեռուստաընկերության«Էլենի օրագիրը» հեռուստասերիալի առաջին և երկրորդ եթերաշրջաններում մարմնավորելով գլխավոր հերոսուհի Սառայի կերպարը։ 2019-2021 թվականներին նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալում մարմնավորելով Մագայի կերպարը։ 2021 թվականին նկարահանվում է Արմենիա հեռուստաընկերության «5G ընտանիք» սիթքոմում մարմնավորելով գլխավոր հերոսուհի Աննայի կերպարը։