Այս բաժինը աղբյուրներ չունի։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, ավելացնել աղբյուրներ։։
Ծնվել է 1997 թ. սեպտեմբերի 8-ին, Երևանում։ 2012 թվականին ավարտել է Երևանի թիվ 179 հիմնական դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո ընտրել է դիմահարդարի մասնագիտությունը։ Դպրոցն ավարտելուց հետո մտածում էր կամ դառնալ դիմահարդար, կամ պարի գծով շարունակել ուսումը, քանի որ 7 տարի պարել է ժամանակակից պարեր։ Արդյունքում ընտրել է դիմահարդարի մասնագիտությունը, և ուսումը ստացել է նկարիչների միության «Make up» ատելյեում։ Նա իր դերասանական կարիերան սկսել է 16 տարեկանից, 2014-2015 թվականներին նկարահանվելով «Շանթ» հեռուստաընկերության«Սիրո գերին» հեռուստասերիալում մարմնավորելով Արփիի կերպարը։ 2015 թվականին նկարահանվում է Հենրի Քոչարյանի «Զգուշացեք կանայք են» ֆիլմում մարմնավորելով համեստ ուսանողուհի Լյուսիի կերպարը։ 2016 թվականին նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերության «Գնված երջանկություն» հեռուստասերիալում մարմնավորելով Մարիշի կերպարը։ 2016 թվականին նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերության«Ֆուլ հաուս» սիթքոմի 4-րդ եթերաշրջանում մարմնավորելով Մանեի կերպարը։ 2016-2017 թվականներին նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության«Փոխնակ մայրը» հեռուստասերիալում մարմնավորելով գլխավոր հերոսուհի Սոնայի կերպարը։ 2017 թվականին նկարահանվում է «Շանթ» հեռոոստաընկերության«Օտարը» հեռուստասերիալում մարմնավորելով գլխավոր հերոսուհի Նենեթի կերպարը։ 2017-2019 թվականներին նկարահանվել է «Շանթ» հեռուստաընկերության«Էլենի օրագիրը» հեռուստասերիալի առաջին և երկրորդ եթերաշրջաններում մարմնավորելով գլխավոր հերոսուհի Սառայի կերպարը։ 2019-2021 թվականներին նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալում մարմնավորելով Մագայի կերպարը։ 2021 թվականին նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերության «5G ընտանիք» սիթքոմում մարմնավորելով գլխավոր հերոսուհի Աննայի կերպարը։ 2022-2023 թվականներին նկարահանվում է «Նոր Հայաստան» հեռուստաընկերության «Սերը Թակարդում» հեռուստասերիալում մարմնավորելով գլխավոր հերոսուհի Արիանայի կերպարը։ 2023 թվականին նկարահանվում է «Ա-ԹԻՎԻ» հեռուստաընկերության «Hotel Grand» սիթքոմի 2-րդ եթերաշրջանում մարմնավորելով Վիկայի կերպարը։ 2023 թվականին նկարահանվում է «Նոր Հայաստան» հեռուստաընկերության «Դժբախտ Երջանիկը կամ ամուսնական պայմանագիր» սիթքոմում մարմնավորելով Միլենայի կերպարը։ 2023 թվականին նկարահանվում է «Նոր Հայաստան» հեռուստաընկերության «Գերիները» հեռուստանովելում մարմնավորելով գլխավոր հերոսուհի Լիլիթի կերպարը։ 2024 թվականին նկարահանվում է «Ա-ԹԻՎԻ» հեռուստաընկերության «Սիրելի Սահմի» հեռուստանովելում մարմնավորելով Լիլիթի կերպարը։ 2024 թվականին նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Սիրանկյունի» սիթքոմում մարմնավորելով գլխավոր հերոսուհի Անիի կերպարը։ 2025 թվականին նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերության «Ժիրո Իվան» սիթքոմի 2-րդ եթերաշրջանում մարմնավորելով Նիկայի կերպարը։ 2026 թվականին նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերության «Մեղրամիս» սիթքոմում մարմնավորելով Լիզայի կերպարը։ 2026 թվականին նկարահանվում է Դավիթ Բաբախանյանի «Մեկ in Մեկ» ֆիլմում մարմնավորելով Թինայի կերպարը։ 2026 թվականին նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Բարի Գալուստ» սիթքոմում մարմնավորելով Անուշի կերպարը։