Մարիներ Մարկ II
Մարիներ Մարկ II, ՆԱՍԱ-ի կողմից նախագծվող ավտոմատ միջմոլորակային կայանների ընտանիք, որոնք նախատեսված էին արտաքին Արեգակնային համակարգի հետազոտությունների համար։ Նախագծումը և իրականացումը պետք է կատարեր Ռեակտիվ շարժման լաբորատորիան 1990 թվականից սկսած մինչև 2010 թվականը[1]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ականների «Ֆլագշիփ» բազմամիլիարդանի նախագծից հետո, 80-ականներին ՆԱՍԱ-ն փնտրում էր նոր նախագիծ, որն ավելի մատչելի կլիներ 1990-ականներին և հետագայում իրականացման համար։ Երկու նախագիծ ներկայացվեցին ՆԱՍԱ-ի Արեգակնային համակարգի հետազոտությունների կոմիտեին 1983 թվականին, դրանք էին՝ Մոլորակների դիտարկման ծրագիրը և Մարիներ Մարկ II-ը։
Դիտարկման (Observer) ծրագիրը, որը սկսվեց Մարսի Դիտարկող ԱՄԿ-ով, ներառում էր ցածր գնով առաքելությունների շարք դեպի ներքին Արեգակնային համակարգի մարմիններ, և հիմնված էր արդեն իրականացված Երկրի արբանյակների նախագծերի սարքերի վրա։ Մինչդեռ Մարիներ Մարկ II ծրագիրը նախատեսում էր մեծ տիեզերական սարքերի շարք արտաքին Արեգակնային համակարգի հետազոտման համար։
Մարիներ Մարկ II ծրագրում նախատեսվում էր օգտագործել ընդունված կառուցվածք, փորձված սարքեր և ծրագրային ապահովում, որոնցից շատերը արդեն փորձարկվել էին ավելի վաղ իրականացված ծրագրերում, այնպիսիք ինչպիսին էին Վոյաջեր և Գալիլեո ծրագրերը, ինչպես նաև պետք է օգտագործեին նոր տեխնոլոգիաներ, օրինակ՝ բարելավված գիրոսկոպներ։ Ամեն ինչ արրվում էր, որպեսզի կրճատվեին ծախսերը։ Հույս կար, որ այս նոր մոտեցման միջոցով հնարավոր կլինիեր իջեցնել ամեն առաքելության գինը մինչև 400 միլիոն ԱՄՆ դոլար, որը մոտավորապես կազմում էր Գալիլեո սարքի առաքելության գինը։
Այս ծրագրի երկու առաջին առաքելությունները նախատեսվում էին՝ դեպի Սատուրն և նրա արբանյակ Տիտանը, այն կոչվում էր Սատուրնի ուղեծրակայան/Տիտանի իջեցվող սարք, կամ անգլերեն հապավում SOTP (ավելի ուշ այն դարձավ Կասինի առաքելություն[2]) և դեպի գիսաստղ և աստերոիդ ուղղված՝ Գիսաստղի անցում աստերոիդի անցում (CRAF)[3], երկու առաքելություններն էլ հաստատվեցին Կոնգրեսի կողմից 1990 թվականին։
Մյուս Մարիներ Մարկ ծրագրի տիեզերական սարքերն էին՝ ԵՏԳ-ի կողմից իրականացվող CRAF առաքելության հետնորդ, Գիսաստղի միջուկի նմուշի վերադարձ (կամ CNSR) առաքելությունը, որը հետագայում դարձավ Ռոզետա); Պլուտոնի արագ անցում առաքելությունը (ավելի ուշ Պլուտոն Կոյպեր Էքսպրես, և ի վերջո իրականացվել է, որպես Նոր Հորիզոններ), և Նեպտունի ուղեծրակայանը մթնոլորտային զոնդերով։
Այնուհանդերձ, Կոնգրեսի կողմից 1992-93 թվականների ֆինանսական տարվա բյուջեի կրճատումների պատճառով ՆԱՍԱ-ն ստիպված եղավ դադարեցնել CRAF առաքելությունը և հետաձգել Կասինիի արձակումը 1996 ապրիլից մինչև 1997 թվականի հոկտեմբեր։ Այս առաքելությունը փրկելու համար ՆԱՍԱ-ն ստիպված եղավ զգալիորեն փոփոխել Կասինի սարքի նախագիծը ընդհանուր գինը կրճատելու համար, ինչպես նաև որպեսզի հնարավոր լինի արձակման ընթացքում օգտագործել Տիտան IV կրող հրթիռը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ [cite web| url=https://arc.aiaa.org/doi/abs/10.2514/6.1988-67 | title=The Mariner Mark II program ]
- ↑ [cite web| url=https://www.planetary.org/space-images/mariner-mark-ii |title=Mariner Mark II (Cassini)]
- ↑ [cite web| url=https://solarsystem.nasa.gov/resources/17534/early-cassini-concept-mariner-mark-ii/ |title=Early Cassini Concept: Mariner Mark II]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Assessment of CRAF and Cassini missions" Արխիվացված 2009-03-18 Wayback Machine by Dr. Robert O. Pepin, chair of the Committee on Planetary and Lunar Exploration of the National Academy of Sciences, 1988
- "On the CRAF/Cassini Mission" Արխիվացված 2009-03-18 Wayback Machine by DDr. Louis J. Lanzerotti, chair of the Space Studies Board, of the National Academy of Sciences, 1992
- "Exploring the Trans-Neptunian Solar System" Արխիվացված 2009-03-18 Wayback Machine National Academy of Sciences
|