Jump to content

Մարիներ-5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիներ-5
ԿազմակերպությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ՆԱՍԱ
Հիմնական կապալառուներՌՇԼ
Այլ нանվանումներMariner Venus 1967
COSPAR ID[1] 1967-060A[1]
NSSDCA ID1967-060A
SCN02845
Գործարկման ամսաթիվ1967 հունիսի 14, 06:01:00 UTC[1]
Գործարկման վայրՔանավերալ
Գործարկման հրթիռԱտլաս-Աջենա
Աշխատանքի ավարտ1968 նոյեմբերի 5
Զանգված244,9 կգ[2]

Մարիներ 5 (անգլ.՝ Mariner 5, կամ Mariner Venus 1967), ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներայի մոտով անցում կատարելու համար։ Կայանը ՆԱՍԱ-յի միջմոլորակային տարածության ուսումնասիրման համար նախատեսված Մարիներ ծրագրի հինգերորդ կայանն էր։ Մարիներ 5 կայանը նախագծվել էր Ռեյնջեր կայանների հիման վրա, Ռեակտիվ շարժման լաբորատորիայում։ Այն իրականում կառուցվել էր որպես Մարիներ 4-ի կրկնօրինակ, սակայն Մարիներ 4 առաքելության հաջողությունից որոշվեց այն օգտագործել Վեներա թռչող առաքելության համար, որը տեղի պետք է ունենար 1967 թվականին Վեներայի մեկնարկի պատուհանի ընթացքում։

Կայանը իրականացրել է մի շարք հետազոտություննր՝ Վեներայի մթնոլորտը ռադիոօսկուլտացիայի միջոցով հետազոտում, ջրածնի Լայման-ալֆա (կոշտ ուլտրամանուշակագույն) սպեկտրը չափում և մոլորակի շրջակայքում արեգակնային մասնիկների նմուշառում։ Առաքելությաննպատակներից էին նաև Վեներայի մագնիսական դաշտի չափումը, լիցքավորված մասնիկների ուսումնասիրությունները, ինչպես նաև մոլորակի մթնոլորտի ուլտրամանուշակագույն ճառագայթման չափումը։

Մարիներ 5-ը արձակվել է 1967 թվականի հունիսի 14-ին Ատլաս-Աջենա կրող հրթիռի միջոցով Քանավերալ հրվանդանի տիեզերական ուժերի կայանից։ Արձակումից հետո և կրող հրթիռը և արագացուցիչը աշխատեցին նորմալ։ Սակայն Ագենայի երկրորդ մեկնարկման ժամանակ տեղի ունեցավ շարժիչի խցիկի ճնշման աննորմալ տատանումներ, սակայն դրանք չխանգարեցին հաջող միջմոլորակային ուղեծրին անցմանը։ Նմանատիպ մի քանի դեպքեր են գրանցվել ՆԱՍԱ-ի այլ արձակուների ժամանակ, և այս խնդրի լուծման ընթացքում վերանախագծվեց Աջենայի տուրբոպոմպերի փոխանցման տուփը։

Անցում Վեներայի մոտով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիներ 5-ը Վեներայի մոտով անցավ 1967 թվականի հոկտեմբերի 19-ին 3990 կիլոմետր բարձրության վրա։ Ավելի զգայուն գործիքներով, քան իր նախորդ՝ Մարիներ 2-ը, Մարիներ 5-ը կարողացավ նոր լույս սփռել տաք, ամպերով ծածկված մոլորակի և միջմոլորակային տարածության պայմանների վրա։

Մարիներ 5-ի միջոցով ստացված տվյալները օգնեցին հասկանալ մի քանի ամիս մոլորակի վրա իջած Վեներա 4 կայանի իջեցվող սարքից ստացված ջերմաստիճանի և ճնշման տվյալները։ Վեներա 4 և Մարիներ 5 կայանների տվյալները հետագայում վերլուծվել են խորհրդային-ամերիկյան աշխատանքային խմբերի կողմից ՔՈՍՓԱՐ-ի աշխատանքների շրջանակներում 1969 թվականին[3][4][5]։ Այս առաքելությունների տվյալներից պարզ երևում էր, որ Վեներան ուներ շատ տաք մակերես և նույնիսկ սպասվածից ավելի խիտ մթնոլորտ։

Մարիներ 5-ի առաքելությունն ավարտվել է 1967 թվականի նոյեմբերին, և այժմ այն գտնվում է հելիոկենտրոն ուղեծրում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 NASA. «Mariner 5». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  2. «Mariner 5» (PDF). NASA. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. Carl Sagan (September 1969). «The COSPAR Meetings in Prague». Icarus. 11 (2): 268–272. Bibcode:1969Icar...11..268S. doi:10.1016/0019-1035(69)90052-9.
  4. «Report on the Activities of the COSPAR Working Group VII». Preliminary Report, COSPAR Twelfth Plenary Meeting and Tenth International Space Science Symposium. Prague, Czechoslovakia: National Academy of Sciences. 11–24 May 1969. էջ 94.
  5. Sagdeev, Roald; Eisenhower, Susan (2008 թ․ մայիսի 28). «United States-Soviet Space Cooperation during the Cold War». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]