Jump to content

Մարինա Մայկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Մայկո
ռուս.՝ Марина Владимировна Майко
Ծնվել էհունիսի 22, 1970(1970-06-22) (54 տարեկան) կամ հուլիսի 22, 1970(1970-07-22)[1] (54 տարեկան)
ԾննդավայրՏիրասպոլ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, ուսուցչուհի և պարուսույց
ԺանրերԿինեմատոգրաֆիա, Խորեոգրաֆիա և մանկավարժություն
Ամուսին(ներ)Դմիտրի Խառատյան

Մարինա Վլադիմիրի Մայկո (ռուս.՝ Мари́на Влади́мировна Майко, հունիսի 22, 1970(1970-06-22) կամ հուլիսի 22, 1970(1970-07-22)[1], Տիրասպոլ, ԽՍՀՄ), ռուս դերասանուհի։ Կինոկարիերան սկսել է 1990 թվականից՝ ընդհանուր թվով առմամբ նկարահանվելով մոտ 20 ֆիլմում։

1993 թվականից ամուսնանացած է դերասան Դմիտրի Խառատյանի հետ։ 2013 թվականից Կրասնոգորսկի «Գարդեմարինների դպրոց» ստեղծագործական զարգացման և հայրենասիրական կրթության կենտրոնի տնօրեն[2][3][4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Մայկն ծնվել է 1970 թվականի հունիսի 22-ին Մոլդովական ԽՍՀ Տիրասպոլ քաղաքում։

Ստացել է մանկավարժական կրթություն՝ տարրական դպրոցի ուսուցչի և պարուսույցի մասնագիտացում։ 1989 թվականին[5] Մարինա Մայկոն դարձել է «Միսս Տիրասպոլ» գեղեցկության մրցույթի հաղթող և մասնակցել «Միսս ԽՍՀՄ» մրցույթին։

1990 թվականին Մարինա Մայկոն ռեժիսոր Ալեքսանդր Զելդովիչի «Մայրամուտ» ֆիլմում կատարել է իր առաջին դերը, որից հետո նկարահանվել է այլ ֆիլմերում։

Մարինա Մայկոն հաճախ է նկարահանվել ամուսնու՝ Դմիտրի Խառատյանի հետ։ «Չղջիկ» օպերետի էկրանավորման մեջ Մարինա Մայկոն կատարել է գլխավոր դեր՝ մարմնավորելով Ադելին, իսկ Խառատյանը՝ Ֆալկին։ 2003 թվականին Մարինա Մայկոն մարմնավորել է Մարինա Ցվետաևային, իսկ ամուսինը՝ Վելիմիր Խլեբնիկովին ռեժիսոր Վիտալի Մաքսիմովի «Արծաթ և սևարծաթ» (ռուս.՝ «Серебро и чернь») հեռուստասերիալում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին ամուսնացել է դերասան Դմիտրի Խառատյանի հետ։ 1998 թվականի մարտի 9-ին ծնվել է նրանց որդին՝ Իվան Խառատյանը։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1990 – Մայրամուտ (ռուս.՝ Закат) – Մարուսյա – գլխավոր դեր
  2. 1990 – Папашка и мэм
  3. 1991 – Արյուն խմողները (ռուս.՝ Пьющие кровь) – Դաշենկա – գլխավոր դեր
  4. 1991 – Դեպրեսիա (ռուս.՝ Депрессия) – Իմալդա – գլխավոր դեր
  5. 1994 – Փեսացուն Մայամիից (ռուս.՝ Жених из Майами) – էպիզոդ
  6. 1992 – Սև քառակուսի (ռուս.՝ Чёрный квадрат) – էպիզոդ
  7. 1992 – Նոր Օդեոն (ռուս.՝ Новый Одеон) – էպիզոդ
  8. 1992 – Կինը ծովում (ռուս.՝ Женщина в море) – Լյուդմիլա
  9. 1993 – Շեյլոկ (ռուս.՝ Шейлок)
  10. 1993 – Ուտիճային վազքեր (ռուս.՝ Тараканьи бега)
  11. 1997 – Սա անլուրջ է (ռուս.՝ Это несерьёзно
  12. 2000 – Մարոսեյկա, 12 (ռուս.՝ Маросейка, 12) – Սվետա
  13. 2000 – Կայսեր կտակը (ռուս.՝ Завещание императора) – Մարիա Մենշիկովա
  14. 2001 – Ես կայսր եմ (ռուս.՝ Я — император) – Մարիա Մենշիկովա
  15. 2001 – Գողիաթի անկումը (ռուս.՝ Падение Голиафа) – Մարիա Մենշիկովա
  16. 2003 – Արծաթ և սևարծաթ (ռուս.՝ Серебро и чернь, վավերագրական) — Մարինա Ցվետաևա
  17. 2004 – Քեզ՝ իսկականին (ռուս.՝ Тебе, настоящему, Ուկրաինա) — Նատաշա Բելովա
  18. 2005 – Չղջիկ ({{lang-ru|Летучая мышь}, Ուկրաինա) — Ադել
  19. 2007 – Срочно в номер – Տվերդոխլեբովա
  20. 2007 – Լերա (ռուս.՝ Лера) – Օլգա Միխայլովան Իլինա, Տատյանայի քույրը
  21. 2007 – Իվան Պոդուշկին։ Հետախուզության ջենտլմենը 2 (ռուս.՝ Иван Подушкин. Джентльмен сыска-2) – Նյուրա
  22. 2008 – Ավազային անձրև (ռուս.՝ Песочный дождь) – Իրինա Սերգեևնա Լուչինա – գլխավոր դեր
  23. 2008 – Հանդիպակաց գոտի (ռուս.՝ Встречная полоса) – էպիզոդ

Կրկնօրինակում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1991 – Օդային համբույր (Կատրի Հորմայի դերը)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]