Մարինա Ազիզյան
Մարինա Ցոլակի Ազիզյան | |
---|---|
Ծնվել է | 1938 փետրվարի 28 |
Ծննդավայր | Լենինգրադ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1959) |
Մասնագիտություն | նկարչուհի և գծանկարիչ |
Ամուսին | Ալեքսանդր Խոչինսկի |
Մարինա (Լյուդմիլա) Ցոլակի Ազիզյան (փետրվարի 28, 1938, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմանկարիչ, գեղանկարիչ, գրաֆիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարինա Ազիզյանը ծնվել է 1938 թվականին Լենինգրադում, գեղանկարիչ Ցոլակ Ազիզյանի և արվեստաբան Անաստասիա Սոկոլովի ընտանիքում։ 1959 թվականին ավարտել է Լենինգրադի Չերկասովի անվան Թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի թատերական բեմադրության ֆակուլտետը (Նիկոլայ Ակիմովի դասարանը)։
Աշխատել է իր ուսուցչի՝ ռեժիսոր և նկարիչ Նիկոլայ Ակիմովի հետ, Լենինգրադի Կոմեդիայի թատրոնում (Սանկտ Պետերբուրգի Ակիմովի անվան կոմեդիայի պետական ակադեմիական թատրոն)։
Ձևավորել է տասնյակ դրամատիկ, բալետային և օպերային ներկայացումներ ռուսական թատրոններում։ 30 տարի համագործակցել է «Լենֆիլմ» կինոստուդիայի հետ։ Որպես բեմադրող-նկարիչ, հանդես է եկել Մոսկվայի Մեծ թատրոնում բեմադրած Պուչչինիի «Բոհեմ» օպերայում, Չայկովսկու «Կարապի լիճ» բալետում, ավելի քան 25 ֆիլմերում՝ «Շատ հին հեքիաթ», «Իշխանուհին և ավազակը», «Կապույտ թռչուն», «Մարդ, ում բախտը բերում է», «Սիլվա», «Էշի կաշի», «Փլուզում», «Եվ ահա եկավ Բումբոն...», «Հյուրը» և այլն։
Աննա Ախմատովայի թանգարանում ամենամյա «Նախածննդյան երեկոների» կազմակերպիչն է։ Միջոցառումը միավորում է տարբեր սերնդի նկարիչների և հանդիսատեսի։
Հեղինակ է գրաֆիկական և գեղանկարչական ստեղծագործությունների։ Ստեղծագործությունները գտնվում են մասնավոր հավաքածուներում և տարբեր թանգարաններում։ 1959 թվականից ունեցել է անհատական ցուցահանդեսներ աշխարհի հանրահայտ ցուցասրահներում[1][2]։
Ստեղծագործույթուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լենֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կայեն XVIII» (ռեժիսորներ՝ Կոշեվերովա, Շապիրո, 1963)
- «Շատ հին հեքիաթ» (1968 ), «Ինչպես էր հիմար Իվանուշկան գնում հրաշքի հետևից» (1976), «Արքայազն Պրոշան» (1974), «Սոխակը» (1979), «Էշի կաշին» (1982)
- «Օրիորդն ու խուլիգանը» (ռեժիսոր՝ Դուդկո, ըստ՝ Մայակովսկու, 1970)
- «Դրամա հին կյանքից» (1971), «Մենախոսություն» (1972) ռեժիսոր՝ Ավերբախ
- «Կապույտ թռչուն» (ռեժիսոր՝ Կյուկոր, 1976)
- «Մարդ, ու բախտը բերել է» (ռեժիսոր՝ Երշով, 1978 г)
- «Սիլվա» (ռեժիսոր՝ Ֆրիդ, 1981)
- «Հյուր» (ռեժիսոր՝ Կայդանովսկի, 1987)
Օպերաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բոհեմ», Պուչինի, Մեծ թատրոն
- «Իոլանտա», Չայկովսկի, Դնեպրոպետրովսկի օպերայի և բալետի թատրոն
- «Համլետ», Մոսկվայի թատրոն, նոր օպերա, Ա. Տոմ
- «Չղջիկ» Նովոսիբիրսկի ազգային երաժշտական կոմեդիայի թատրոն, Շտրաուս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Maly Frama Theatre, Marina Azizyan». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Азизян Марина Цолаковна
|