Մարինա Ազիզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարինա Ցոլակի Ազիզյան
Ծնվել է1938 փետրվարի 28
ԾննդավայրԼենինգրադ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի և graphical artist
ԱմուսինԱլեքսանդր Խոչինսկի

Մարինա (Լյուդմիլա) Ցոլակի Ազիզյան (1938, փետրվարի 28, Լենինգրադ), հայ բեմանկարիչ, գեղանկարիչ, գրաֆիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Ազիզյանը ծնվել է 1938 թվականին Լենինգրադում, գեղանկարիչ Ցոլակ Ազիզյանի և արվեստաբան Անաստասիա Սոկոլովի ընտանիքում։ 1959 թվականին ավարտել է Լենինգրադի Չերկասովի անվան Թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի թատերական բեմադրության ֆակուլտետը (Նիկոլայ Ակիմովի դասարանը)։

Աշխատել է իր ուսուցչի՝ ռեժիսոր և նկարիչ Նիկոլայ Ակիմովի հետ, Լենինգրադի Կոմեդիայի թատրոնում (Սանկտ Պետերբուրգի Ակիմովի անվան կոմեդիայի պետական ակադեմիական թատրոն)։

Ձևավորել է տասնյակ դրամատիկ, բալետային և օպերային ներկայացումներ ռուսական թատրոններում։ 30 տարի համագործակցել է «Լենֆիլմ» կինոստուդիայի հետ։ Որպես բեմադրող-նկարիչ, հանդես է եկել Մոսկվայի Մեծ թատրոնում բեմադրած Պուչչինիի «Բոհեմ» օպերայում, Չայկովսկու «Կարապի լիճ» բալետում, ավելի քան 25 ֆիլմերում՝ «Շատ հին հեքիաթ», «Իշխանուհին և ավազակը», «Կապույտ թռչուն», «Մարդ, ում բախտը բերում է», «Սիլվա», «Էշի կաշի», «Փլուզում», «Եվ ահա եկավ Բումբոն...», «Հյուրը» և այլն։

Աննա Ախմատովայի թանգարանում ամենամյա «Նախածննդյան երեկոների» կազմակերպիչն է։ Միջոցառումը միավորում է տարբեր սերնդի նկարիչների և հանդիսատեսի։

Հեղինակ է գրաֆիկական և գեղանկարչական ստեղծագործությունների։ Ստեղծագործությունները գտնվում են մասնավոր հավաքածուներում և տարբեր թանգարաններում։ 1959 թվականից ունեցել է անհատական ցուցահանդեսներ աշխարհի հանրահայտ ցուցասրահներում[1][2]։

Ստեղծագործույթուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կայեն XVIII» (ռեժիսորներ՝ Կոշեվերովա, Շապիրո, 1963)
  • «Շատ հին հեքիաթ» (1968 ), «Ինչպես էր հիմար Իվանուշկան գնում հրաշքի հետևից» (1976), «Արքայազն Պրոշան» (1974), «Սոխակ» (1979), «Էշի կաշին» (1982)
  • «Օրիորդն ու խուլիգանը» (ռեժիսոր՝ Դուդկո, ըստ՝ Մայակովսկու, 1970)
  • «Դրամա հին կյանքից» (1971), «Մենախոսություն» (1972) ռեժիսոր՝ Ավերբախ
  • «Կապույտ թռչուն» (ռեժիսոր՝ Կյուկոր, 1976)
  • «Մարդ, ու բախտը բերել է» (ռեժիսոր՝ Երշով, 1978 г)
  • «Սիլվա» (ռեժիսոր՝ Ֆրիդ, 1981)
  • «Հյուր» (ռեժիսոր՝ Կայդանովսկի, 1987)

Օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բոհեմ», Պուչինի, Մեծ թատրոն
  • «Իոլանտա», Չայկովսկի, Դնեպրոպետրովսկի օպերայի և բալետի թատրոն
  • «Համլետ», Մոսկվայի թատրոն, նոր օպերա, Ա. Տոմ
  • «Չղջիկ» Նովոսիբիրսկի ազգային երաժշտական կոմեդիայի թատրոն, Շտրաուս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]