Մարիզա Բաստե
Մարիզա Բաստե ֆր.՝ Maryse Bastié | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1898[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիմոժ[4] |
Մահացել է | հուլիսի 6, 1952[1][3][5] (54 տարեկան) |
Մահվան վայր | Բրոն[4] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | օդաչու և Ֆրանսիական դիմադրության մարտիկ |
Աշխատավայր | French DGA Flight Test Centre?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Maryse Bastié Վիքիպահեստում |
Մարիզա Բաստե (ֆր.՝ Maryse Bastié, փետրվարի 27, 1898[1][2][3][…], Լիմոժ[4] - հուլիսի 6, 1952[1][3][5], Բրոն[4]), ֆրանսիացի օդաչու, որը 1930-ական թվականներին կին-ավիատորների շրջանում մի քանի համաշխարհային ռեկորդ է սահմանել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1898 թվականի փետրվարի 27-ին Լիմոժում։ Մարիզան 11 տարեկանում կորցրել է հորը, իսկ նրա ընտանիքն ամեն ինչ արել է գոյատևելու համար։ Եվ այդ պատճառով նա պատանեկան տարիքում աշխատել է կոշիկի գործարանում։ Անհաջող ամուսնությունից հետո նա երեխա է ունեցել, որը մահացել է փոքր տարիքում։
Երկրորդ անգամ ամուսնացել է Առաջին համաշխարհային պատերազմի օդաչու Լուի Բաստիեյի հետ և հրապուրվել օդագնացությամբ, ինչի արդյունքում որոշել է դառնալ օդաչու։ Բաստեն ստացել է թռիչքներ կատարելու արտոնագիր։ Նրա ամուսինը 1926 թվականին մահացել է ինքնաթիռի վթարից, որից հետո Բաստեն սկսել է զբաղվել բարձրագույն պիլոտաժով, որպեսզի գումար վաստակի և շարունակի զբաղվել իր սիրելի գործով։ 1927 թվականին նա ձեռք է բերել իր սեփական ինքնաթիռը՝ CaudronC.109։
1930-ական թվականներին Բաստեն մի քանի համաշխարհային ռեկորդ է սահմանել կին ավիատորների շրջանում՝ թռիչքի տևողության, ամենաերկար տարածության և Հարավային Ատլանտյան օվկիանոսով միայնակ թռիչքի համար։ Նրա ռեկորդներից մեկը սահմանվել է 1931 թվականի հունիսին՝ ԽՍՀՄ թռիչքի ժամանակ. օդաչուն դուրս է եկել Փարիզից և վայրէջք կատարել Նիժնի Նովգորոդի մոտ՝ թռչելով 2976 կմ։
1935 թվականին Մարիզա Բաստեն իր սեփական թռիչքային դպրոցն է հիմնել Օռլի օդանավակայանում։ Նա ծառայել է Ֆրանսիայի օդուժում, հասնելով կապիտանի կոչման, թռչել ավելի քան 3000 ժամ։ 1937 թվականին նա հրապարակել է պատմություն, որը կոչվում էր «Ailes ouvertes: carnet d’une aviatrice»։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ֆրանսիական դիմադրության անդամ։ Արժանացել է մի շարք մրցանակների։
1952 թվականի հուլիսի 6-ին Լիոնում տեղի ունեցած կոնֆերանսից հետո Մարիզա Բաստենի ինքաթիռը վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում վերջինս զոհվել է։ Նա թաղվել է Փարիզի Մոնպառնասի գերեզմանատանը[6][7]։
Հիշատակում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օդաչուի անուն են կրում Ֆրանսիայում մի քանի ուսումնական հաստատություններ և կանադական Bombardier կանադական բազմազգ կորպորացիայի ստորաբաժանումներից մեկը
- Նրա անունով են կոչվել են Ֆրանսիայի մի քանի քաղաքների փողոցներ
- 1955 թվականին Ֆրանսիայի կառավարությունը Մարիզա Բաստենի պատկերը թողարկել է պատվել է փոստային նամականիշի վրա[8]
- Փարիզի արևմուտքում՝ Boulevard du Garigliano M. Valin փոքրիկ պուրակում, գտնվում է օդաչուի հուշարձանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Béghain P., Benoit B., Corneloup G. Dictionnaire historique de Lyon — Lyon: Éditions Stéphane Bachès, 2009. — P. 114. — 1504 p. — ISBN 978-2-915266-65-8
- ↑ 5,0 5,1 5,2 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ «Maryse Bastié avait des ailes». France 3 Nouvelle-Aquitaine (ֆրանսերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Marbas». slhada.fr. Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Bastié Maryse
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Maryse Bastié, une carrière et une vie de très haut vol #1
- Lycée Maryse Bastié
- Collège Maryse bastié
- О том, как француженка на Нижегородчину с неба свалилась
- Ворошиловские всадники и французская лётчица Мариза Бастье. Омск. 1937 год.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիզա Բաստե» հոդվածին։ |
|
- Փետրվարի 27 ծնունդներ
- 1898 ծնունդներ
- Հուլիսի 6 մահեր
- 1952 մահեր
- Մոնպառնասի գերեզմանատանը թաղվածներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Անձինք այբբենական կարգով
- Ավիավթարից զոհվածներ
- Կանայք Երկրորդ համաշխարհային պատերազմում
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Ֆրանսիացի օդաչուներ
- Ֆրանսիացի ֆեմինիստներ