Մարիամ Տոնյան
Մարիամ Տոնյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1919 |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն |
Մահացել է | հունվարի 20, 2022 |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Մասնագիտություն | երաժշտագետ և մանկավարժ |
Աշխատավայր | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան |
Ծնողներ | հայր՝ Արշակ Տոնյան |
Պարգևներ և մրցանակներ |
Մարիամ Արշակի Տոնյան (1919, Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - հունվարի 20, 2022), հայ երաժշտագետ, երաժշտական մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիամ Տոնյանը ծնվել է 1919 թվականին Թիֆլիսում։ Երկու տարեկանից ընտանիքով տեղափոխվել են Երևան և ապրել Աբովյան փողոցում։ Մարիամի հայրը՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիմնադիր Արշակ Տոնյանը, ստալինյան բռնապետության ժամանակներում աքսորվել է և այլևս չի վերադարձել։ Հետագայում աքսորվել է նաև Մարիամ Տոնյանի ամուսինը՝ երաժշտագետ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր Կոնստանտին Մելիք-Վրթանեսյանը[1]։
Ավարտել է Երևանի կենտրոնական ցուցադրական դպրոցը, զուգահեռաբար երաժշտական դպրոցը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Ուսման ընթացքում աշխատել է ուսումնարանում։ 84 տարի հարմոնիա է դասավանդել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում՝ դպրոցի հիմնադրման առաջին իսկ օրվանից[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երախտագիտության մեդալ, 2019[3]
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիամ Տոնյանն ունի 3 երեխա, 7 թոռ, 10 ծոռ և մեկ թոռան թոռ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Daily, A. Z. G. «ԼԵԳԵՆԴԱՐ ՈՒՍՈՒՑԻՉԸ. ՄԱՐԻԱՄ ՏՈՆՅԱՆ-100». AZG Daily. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «103 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի ամենատարեց ուսուցչուհին՝ Մարիամ Տոնյանը». Armtimes.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Մ. Ա. ՏՈՆՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չայկովսկու անվան դպրոցում նշել են 100-ամյա ուսուցչուհու տարեդարձը
- Մարիամ Տոնյանի կենսագրությունը Արխիվացված 2023-06-29 Wayback Machine