Jump to content

Մարիամ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարիամ Պետրոսյան (այլ կիրառումներ)
Մարիամ Պետրոսյան
Ծնվել էօգոստոսի 10, 1969(1969-08-10)[1] (55 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, վիպասան և նկարչուհի
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1988)
Ժանրերարձակ
Ուշագրավ աշխատանքներՏունը, որտեղ...
ԱշխատավայրՀայֆիլմ, Սոյուզմուլտֆիլմ և Հայֆիլմ
Պարգևներ
ԱզգականներՄարտիրոս Սարյան
Մարիամ Պետրոսյան Վիքիդարանում

Մարիամ Պետրոսյան (օգոստոսի 10, 1969(1969-08-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսագիր հայ գրող, նկարիչ։ «Տունը, որտեղ...» վեպի հեղինակը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թ. ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը՝ «նկարիչ-ձևավորող» մասնագիտությամբ։ 1989 թ. աշխատանքի է ընդունվել |«Հայֆիլմ», մուլտիպլիկացիայի բաժնում։

Երկու տարի աշխատել է Մոսկվայում՝ «Սոյուզմուլտֆիլմում»։ Վերադարձել է Հայաստան, 1995-2007 թթ. աշխատել է «Հայֆիլմում»։

Ամուսնացած է Արտաշես Ստամբոլցյանի հետ, ունի երկու որդի։ Մարտիրոս Սարյանի ծոռնուհին է[2][3]։

«Տունը, որտեղ...»-ը գրողի առաջին գիրքն է, որի վրա աշխատել է շուրջ տասնութ տարի՝ 1991 թ.-ից մինչև գրքի հրատարակումը՝ 2009 թ.։

Հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Мариам Петросян, Дом, в котором… М., Гаятри / Livebook, 2009, ст. 960, isbn 978-5-9689-0174-3, տպաքանակ՝ 5000։

Վերահրատարակություններ՝ 2009 թ. նոյեմբերին 5000 օրինակ տպաքանակով, 2010 և 2011 թվականներին 5000 օրինակ տպաքանակով[4]։

  • Mariam Petrosjan, La casa del tempo sospeso, Traduzione di Emanuela Guercetti, Milano, Salani, 2011, pag. 880, isbn 978-8-8625-656-22, հատված՝
  • «Ռուսական մրցանակ» (Русская премия) «Մեծ արձակ» («Крупная проза») անվանակարգում (2009)։
  • «Մեծ գիրք» («Большая книга»), 3-րդ տեղը «Հանդիսատեսի համակրանքի միցանակ» անվանակարգում (2009)։
  • Պորտալ («Портал») - հաղթող «Ինքնաբացահայտում (Վ. Ի. Սավչենկոյի անվան)» անվանակարգում (2010)։
  • Օտարական («Странник») – հաղթող «Արտասովոր միտք» անվանակարգում (2010)[5].
  • Ուսանողական Բուկեր («Студенческий Букер») (2010) «ժանրերի հմուտ միահյուսման, ոճի պարզության և գեղարվեստական միջոցների անսովորության» համար[6]։
  • Աստղային կամուրջ (Звёздный мост) - Արծաթե մրցանակ «Դեբյուտային գրքեր» անվանակարգում (2010)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. Рубен Саркисян, Заметки к генеалогии рода Агаянов, М., Открытый мир, 2006, isbn 5-9743-0050-5 http://www.dgh.name/ru/dgh5141i.html
  3. Константин Мильчин, Дом, в котором Мариам Петросян, Русский репортёр, 2010 http://expert.ru/russian_reporter/2010/24/mariam_petrosyan/ Արխիվացված 2016-09-17 Wayback Machine>
  4. http://fantlab.ru/edition40654
  5. «Премия «Странник»». Лаборатория фантастики. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
  6. «Литературная премия «Студенческий Букер — 2010»». Студенческий Букер. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիամ Պետրոսյան» հոդվածին։