Մարիամ Համբարյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարիամ Համբարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1958 (65 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | նկարչուհի |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ամուսին | Սարգիս Գարուկյան |
Մարիամ Վարազդատի Համբարյան (դեկտեմբերի 3, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի։
Նկարիչ Սարգիս Գարուկյանի կինն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիամ Համբարյանը ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 3-ին, Երևանում։ 1978-1983 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նկարչա-գծագրական բաժնում։ 1997 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի «International Association of Art» կազմակերպության, 2003 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության, 2005 թվականից՝ «Կերպար» նկարիչների ասոցիացիայի անդամ է[1]։
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011 - «Մի փոքր հայկական արև` մոսկովյան նոյեմբերին», «Արտ դեկո» պատկերասրահ, Մոսկվա
- 2001 - Թեքեյան մշակութային ընկերակցություն, Պեշկեթերյան պատկերասրահ, Ալթադենա, ԱՄՆ
- 2002 - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի ու սպորտի նախարարություն[2] (Սարգիս Գարուկյանի և Մարիամ Համբարյանի գեղանկարների ցուցահանդես)
- 1998 - Վանաձորի պետական պատկերասրահ
- 1997 - Բեռլին, Գերմանիա
Մասնակցել է նաև 2 տասնյակից ավելի խմբակային ցուցահանդեսների Հայաստանում, ԱՄՆ-ում, Լիբանանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Մարիամ Համբարյան». zarkfoundation.com.
- ↑ «Բացվեց Սարգիս Գարուկյանի և Մարիամ Համբարյանի գեղանկարների ցուցահանդեսը». armenpress.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պահի նկարչություն, Մարիամ Համբարյան(չաշխատող հղում)
- «Mariam Hambarian | Collectors Galleries of Fine Art» (կանադական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.