Սարգիս Գարուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սարգիս Գարուկյան
Ծնվել էդեկտեմբերի 12, 1955(1955-12-12) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ԱմուսինՄարիամ Համբարյան

Սարգիս Հայորդու Գարուկյան (դեկտեմբերի 12, 1955(1955-12-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Նկարչուհի Մարիամ Համբարյանի ամուսինն է, նկարիչ Հենրի Գարուկյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978-1983 թթ. սովորել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նկարչա-գծագրական բաժնում։ 1989 թվականից Հայաստանի նկարիչների միության, 1997 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «International Association of Art» կազմակերպության անդամ, 2005 թվականից՝ «Կերպար» նկարիչների ասոցիացիայի անդամ։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թ. «Մի փոքր հայկական արև` մոսկովյան նոյեմբերին», «Արտ դեկո» պատկերասրահ, Մոսկվա[1]
  • 2011 թ. «Երկխոսություն», Ուրբաթ» մամուլի ակումբի ցուցասրահ, Երևան
  • 2001 թ. Թեքեյան մշակութային ընկերակցություն, Պեշկեթերյան պատկերասրահ, Ալթադենա, ԱՄՆ
  • 2001 թ. ՀՀ մշակույթի նախարարություն
  • 1998 թ. Վանաձորի պետական պատկերասրահ
  • 1992 թ. Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի ցուցասրահ
  • 1987 թ. Բեռլին, Գերմանիա

Մեջբերումներ Սարգիս Գարուկյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի դեռ կա վրձնի և կտավի ազնվությունը, քանի նկարը կյանքի կոչողը մարդն է, վրձինը կիրառությունից դուրս չի գա։ Տեխնիկան, տեխնոլոգիաները հոգի չունեն, իսկ վրձինն ու նկարիչը հոգու թելադրանքով են գործում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]