Մարիա Վոս
Մարիա Վոս հոլ.՝ Maria Vos | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1824[1][2][3][…] |
Ծննդավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ |
Վախճանվել է | հունվարի 11, 1906[1][2][3][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Oosterbeek, Ռենկում, Խելդեռլանդ, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | նատյուրմորտ, դիմապատկեր, բնանկար և քաղաքային բնանկար |
Թեմաներ | ջրաներկ |
Ուշագրավ աշխատանքներ | Նատյուրմորտ ծնեբեկով, կիտրոնով, ծածկված գավաթով և գինու զովացուցիչով, Նատյուրմորտ և Q17525386? |
Ուսուցիչ | Պետրուս Կիրս |
Անդամակցություն | Arti et Amicitiae |
ստորագրություն | |
Maria Vos Վիքիպահեստում |
Մարիա Վոս (հոլ.՝ Maria Vos, դեկտեմբերի 21, 1824[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ - հունվարի 11, 1906[1][2][3][…], Oosterbeek, Ռենկում, Խելդեռլանդ, Նիդերլանդներ), նիդերլանդցի նկարչուհի, նատյուրմորտի վարպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1824 թվականին, Ամստերդամում, ֆոնդային միջնորդի ընտանիքում։ Սովորել է աղջիկների համար նախատեսված մասնավոր գիշերօթիկ դպրոցում[4], այնուհետ նկարչության դասեր է ստացել։ Այն ինչ սկսվել էր, որպես բարձր դասի օրիորդների համար պարտադիր դասեր, նվիրված նկարչության հիմքային գիտելիքների յուրացմանը, ժամանակի ընթացքում վեր է ածվել լուրջ հետաքրքրության։ Մարիա Վոսը պրոֆեսիոնալ կերպով զբաղվել է գեղանկարչությամբ նկարիչ Պետրուս Կիրսի ղեկավարությամբ[5]։ 1844 թվականին, մոտ քսան տարեկան հասակում, նա առաջին անգամ հանրայնորեն ցուցադրել է իր նկարները, իսկ արդեն 1847 թվականին դարձել Ամստերդամի գեղարվեստի թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ։
1853 թվականին Մարիա Վոսը տեղափոխվել է Օստերբերկ, որտեղ միացել է մի խումբ նկարիչների՝ հայտնի որպես «Հոլանդական Բարբիզոնցիներ»։ 1863 թվականին նրան է միացել իր ընկերուհին, Ադրիանա Յոհաննա Հանեն, իր ուսուցիչ Պետրուս Կիրսի հարսը։ Յոթ տարի անց նրանք կառուցել են մի տուն, որը հայտնի է որպես «Վիլլա Գրադա», որտեղ ապրել են միասին և նկարչության ու գեղանկարչության դասեր են տվել։ Կենսագիրների չեզոք որակման համաձայն՝ երկու կանանց միմյանց կապել են «շատ մտերիմ հարաբերություններ»։ Նրանք երկուսն էլ երբեք չեն ամուսնացել և երեխաներ չեն ունեցել։ Հանենը մահացել է 1895 թվականին՝ վիլլայում 32 տարվա համատեղ կյանքից հետո։ Վոսը ապրել է ևս 11 տարի և մահացել 1906 թվականին։
Թեև Մարիա Վոսը հիմնականում հայտնի է իր նատյուրմորտներով, նա նաև նկարել է դիմանկարներ, բնանկարներ և քաղաքային պատկերներ (ներառյալ Օստերբեկը պատկերող ջրաներկների շարքը)։ Վոսի աշխատանքները իր կենդանության օրոք հիմնականում ցուցադրվել են Նիդեռլանդներում և Բելգիայում, բայց նա երբեմն դրանք ուղարկել է արտերկիր, օրինակ՝ 1876 թվականին ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում կայացած համաշխարհային ցուցահանդեսին։
Մարիա Վոսն իր կյանքի ընթացքում ստեղծել է հսկայական թվով նկարներ, որոնց մեծ մասը մնացել է մասնավոր հավաքածուներում, իսկ միայն մի քանիսը՝ թանգարաններում։ Մարիա Վոսի աշխատանքների խոշոր ցուցահանդեսներ տեղի են ունեցել 1973 և 2002 թվականին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նատյուրմորտ գարեջրի կերամիկական գավաթով, կիտրոններով և ծնեբեկով
-
Բանջարեղենի տաղավար
-
Նատյուրմորտ ոսկե ձկնիկներով ակվարիումով
-
Որսված վայրի թռրուններով նատյուրմորտ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Martina Maria Doornik-Hoogenraad, Maria Vos: een Gelderse schilderes 1824-1906 (exhibition catalog), Stedelijk Museum Zutphen, 1973
- Oele Anneke [et al.] Bloemen uit de kelder: negen kunstenaressen van rond de eeuwwisseling, Zwolle, Arnhem, 1989
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Maria Vos — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Brief biography @ Huygens/Resources.
- ↑ Biographical notes @ Documentatie van Beeldende Kunst in Gelderland.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Վոս» հոդվածին։ |
|