Մարիա Վոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Վոս
հոլ.՝ Maria Vos
Ծնվել էդեկտեմբերի 21, 1824(1824-12-21)[1][2][3][…]
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Վախճանվել էհունվարի 11, 1906(1906-01-11)[1][2][3][…] (81 տարեկան)
Մահվան վայրOosterbeek, Ռենկում, Խելդեռլանդ, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտություննկարչուհի
Ժանրնատյուրմորտ, դիմապատկեր, բնանկար և քաղաքային բնանկար
Թեմաներջրաներկ
Ուշագրավ աշխատանքներՆատյուրմորտ ծնեբեկով, կիտրոնով, ծածկված գավաթով և գինու զովացուցիչով, Նատյուրմորտ և Q17525386?
ՈւսուցիչՊետրուս Կիրս
ԱնդամակցությունArti et Amicitiae
ստորագրություն
Изображение автографа
 Maria Vos Վիքիպահեստում

Մարիա Վոս (հոլ.՝ Maria Vos, դեկտեմբերի 21, 1824(1824-12-21)[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ - հունվարի 11, 1906(1906-01-11)[1][2][3][…], Oosterbeek, Ռենկում, Խելդեռլանդ, Նիդերլանդներ), նիդերլանդցի նկարչուհի, նատյուրմորտի վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1824 թվականին, Ամստերդամում, ֆոնդային միջնորդի ընտանիքում։ Սովորել է աղջիկների համար նախատեսված մասնավոր գիշերօթիկ դպրոցում[4], այնուհետ նկարչության դասեր է ստացել։ Այն ինչ սկսվել էր, որպես բարձր դասի օրիորդների համար պարտադիր դասեր, նվիրված նկարչության հիմքային գիտելիքների յուրացմանը, ժամանակի ընթացքում վեր է ածվել լուրջ հետաքրքրության։ Մարիա Վոսը պրոֆեսիոնալ կերպով զբաղվել է գեղանկարչությամբ նկարիչ Պետրուս Կիրսի ղեկավարությամբ[5]։ 1844 թվականին, մոտ քսան տարեկան հասակում, նա առաջին անգամ հանրայնորեն ցուցադրել է իր նկարները, իսկ արդեն 1847 թվականին դարձել Ամստերդամի գեղարվեստի թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ։

1853 թվականին Մարիա Վոսը տեղափոխվել է Օստերբերկ, որտեղ միացել է մի խումբ նկարիչների՝ հայտնի որպես «Հոլանդական Բարբիզոնցիներ»։ 1863 թվականին նրան է միացել իր ընկերուհին, Ադրիանա Յոհաննա Հանեն, իր ուսուցիչ Պետրուս Կիրսի հարսը։ Յոթ տարի անց նրանք կառուցել են մի տուն, որը հայտնի է որպես «Վիլլա Գրադա», որտեղ ապրել են միասին և նկարչության ու գեղանկարչության դասեր են տվել։ Կենսագիրների չեզոք որակման համաձայն՝ երկու կանանց միմյանց կապել են «շատ մտերիմ հարաբերություններ»։ Նրանք երկուսն էլ երբեք չեն ամուսնացել և երեխաներ չեն ունեցել։ Հանենը մահացել է 1895 թվականին՝ վիլլայում 32 տարվա համատեղ կյանքից հետո։ Վոսը ապրել է ևս 11 տարի և մահացել 1906 թվականին։

Թեև Մարիա Վոսը հիմնականում հայտնի է իր նատյուրմորտներով, նա նաև նկարել է դիմանկարներ, բնանկարներ և քաղաքային պատկերներ (ներառյալ Օստերբեկը պատկերող ջրաներկների շարքը)։ Վոսի աշխատանքները իր կենդանության օրոք հիմնականում ցուցադրվել են Նիդեռլանդներում և Բելգիայում, բայց նա երբեմն դրանք ուղարկել է արտերկիր, օրինակ՝ 1876 թվականին ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում կայացած համաշխարհային ցուցահանդեսին։

Մարիա Վոսն իր կյանքի ընթացքում ստեղծել է հսկայական թվով նկարներ, որոնց մեծ մասը մնացել է մասնավոր հավաքածուներում, իսկ միայն մի քանիսը՝ թանգարաններում։ Մարիա Վոսի աշխատանքների խոշոր ցուցահանդեսներ տեղի են ունեցել 1973 և 2002 թվականին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Martina Maria Doornik-Hoogenraad, Maria Vos: een Gelderse schilderes 1824-1906 (exhibition catalog), Stedelijk Museum Zutphen, 1973
  • Oele Anneke [et al.] Bloemen uit de kelder: negen kunstenaressen van rond de eeuwwisseling, Zwolle, Arnhem, 1989

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://rkd.nl/explore/artists/81919
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Maria Vos (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Maria Vos — 2009.
  4. Brief biography @ Huygens/Resources.
  5. Biographical notes @ Documentatie van Beeldende Kunst in Gelderland.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Վոս» հոդվածին։