Jump to content

Մարիա Պոլիդուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Պոլիդուրի
հուն․՝ Μαρία Πολυδούρη
Դիմանկար
Ծնվել էապրիլի 1, 1902(1902-04-01)
ԾննդավայրԿալամատա
Մահացել էապրիլի 29, 1930(1930-04-29)[1] (28 տարեկան)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունԱթենքի համալսարան
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
 Maria Polydouri Վիքիպահեստում

Մարիա Պոլիդուրի (հուն․՝ Μαρία Πολυδούρη, ապրիլի 1, 1902(1902-04-01), Կալամատա - ապրիլի 29, 1930(1930-04-29)[1], Աթենք, Հունաստան), հույն բանաստեղծուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1902 թվականի ապրիլի 1-ին Կալամատայում։ Վաղ տարիքում Մարիան դարձել է որբ։ Սովորել է Աթենքի պետական համալսարանում, որտեղ հանդիպել է բանաստեղծ Կոստաս Կարիոտակիսին, ով ևս այդ շրջանում սովորում էր համալսարանում։ Հետագայում այդ բանաստեղծին անվանել են «անձ, որը եզակի է հունական գրականության մեջ»։

Կարճ ժամանակ Մարիայի և Կոստասի ծանոթությունը վերածվեց հզոր, բայց դժբախտ սիրո, որը մեծապես ազդել է Մարիա Պոլիդուրի կյանքի և գրական գործունեության վրա։ 1927 թվականին Մարիա Պոլիդուրին Փարիզում հիվանդացել է տուբերկուլոզով։

Շուտով ինքնասպան է լինում Կոստաս Կարիոտակիսը, որից հետո վերջինիս առողջական վիճակը կտրուկ վատթարանում է։ 1930 թվականին նա մնում է առանց տարիքի։ 1930 թվականի ապրիլին՝ քսանութ տարեկան հասակում բանաստեղծուհին մահանում է։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Պոլիդուրին սկսել է ստեղծագործել տասնչորս տարեկան հասակից։ Բանաստեղծի կողմից հրատարակված առաջին ստեղծագործությունը կրում էր «Մայր» անվանումը։ Այն ամփոփված էր «Ընտանեկան աստղ» ամսագրում։ Մեկ տարի անց նա ավարտում է իր առաջին գիրքը, որը սակայն երբևէ չի հրատարակվում։

Դրան հաջորդում են «Դայլալ, որը հանգչում է» (1928 թվական) և «Քաոսի արձագանք» (1929 թվական) բանաստեղծական շարքերը։ Բոլոր այս աշխատությունները հրապարակել է գրող և հրապարակախոս Լիլի Զաղրաֆուն, ով առանձին գիրք է ընծայել 1961 թվականին։

Մարիա Պոլիդուրիի ստեղծագործությունների հիմնական թեմաները եղել են սերն ու մահը։ Նրա մահից հետո բանաստեղծի ընկեր Յաննիս Հոդրոյաննիսը գրել է.

Մարիա Պոլիդուրին ամենաուժեղ բույրով նրբագույն ծաղիկն է ժամանակակից հունական պոեզիայում։ Նրա մահը Հունաստանին զրկեց իր ամենաերաժշտական, իրական, մաքուր քնարերգակից
- Յաննիս Հոդրոյաննիս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Պոլիդուրի» հոդվածին։