Մարիա Պոլիդուրի
Մարիա Պոլիդուրի հուն․՝ Μαρία Πολυδούρη | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 1, 1902 |
Ծննդավայր | Կալամատա, Պելոպոնես, Decentralized Administration of Peloponnese, Western Greece and the Ionian Islands, Հունաստան |
Մահացել է | ապրիլի 29, 1930[1] (28 տարեկան) |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Աթենքի համալսարան |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
![]() |
Մարիա Պոլիդուրի (հուն․՝ Μαρία Πολυδούρη, ապրիլի 1, 1902, Կալամատա, Պելոպոնես, Decentralized Administration of Peloponnese, Western Greece and the Ionian Islands, Հունաստան - ապրիլի 29, 1930[1], Աթենք, Հունաստան), հույն բանաստեղծուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1902 թվականի ապրիլի 1-ին Կալամատայում։ Վաղ տարիքում Մարիան դարձել է որբ։ Սովորել է Աթենքի պետական համալսարանում, որտեղ հանդիպել է բանաստեղծ Կոստաս Կարիոտակիսին, ով ևս այդ շրջանում սովորում էր համալսարանում։ Հետագայում այդ բանաստեղծին անվանել են «անձ, որը եզակի է հունական գրականության մեջ»։
Կարճ ժամանակ Մարիայի և Կոստասի ծանոթությունը վերածվեց հզոր, բայց դժբախտ սիրո, որը մեծապես ազդել է Մարիա Պոլիդուրի կյանքի և գրական գործունեության վրա։ 1927 թվականին Մարիա Պոլիդուրին Փարիզում հիվանդացել է տուբերկուլոզով։
Շուտով ինքնասպան է լինում Կոստաս Կարիոտակիսը, որից հետո վերջինիս առողջական վիճակը կտրուկ վատթարանում է։ 1930 թվականին նա մնում է առանց տարիքի։ 1930 թվականի ապրիլին՝ քսանութ տարեկան հասակում բանաստեղծուհին մահանում է։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիա Պոլիդուրին սկսել է ստեղծագործել տասնչորս տարեկան հասակից։ Բանաստեղծի կողմից հրատարակված առաջին ստեղծագործությունը կրում էր «Մայր» անվանումը։ Այն ամփոփված էր «Ընտանեկան աստղ» ամսագրում։ Մեկ տարի անց նա ավարտում է իր առաջին գիրքը, որը սակայն երբևէ չի հրատարակվում։
Դրան հաջորդում են «Դայլալ, որը հանգչում է» (1928 թվական) և «Քաոսի արձագանք» (1929 թվական) բանաստեղծական շարքերը։ Բոլոր այս աշխատությունները հրապարակել է գրող և հրապարակախոս Լիլի Զաղրաֆուն, ով առանձին գիրք է ընծայել 1961 թվականին։
Մարիա Պոլիդուրիի ստեղծագործությունների հիմնական թեմաները եղել են սերն ու մահը։ Նրա մահից հետո բանաստեղծի ընկեր Յաննիս Հոդրոյաննիսը գրել է.
![]() |
Մարիա Պոլիդուրին ամենաուժեղ բույրով նրբագույն ծաղիկն է ժամանակակից հունական պոեզիայում։ Նրա մահը Հունաստանին զրկեց իր ամենաերաժշտական, իրական, մաքուր քնարերգակից - Յաննիս Հոդրոյաննիս
|
![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարիա Պոլիդուրի կատեգորիայում։ |