Մարիա Բուտինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Բուտինա
ռուս.՝ Мария Бутина
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 10, 1988(1988-11-10)[1] (35 տարեկան)
ԾննդավայրԲառնաուլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունAltai State University? (2010)[1] և Վաշինգտոնի ամերիկյան համալսարան (2018)
Գիտական աստիճանMaster of International Affairs? (2018)
Մասնագիտությունձեռնարկատեր, քաղաքական ակտիվիստ, Պետական Դումայի անդամ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՊետական Դումայի անդամ
Կուսակցությունանկուսակցական և Միասնական Ռուսաստան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունPublic Chamber of the Russian Federation of the seventh composition (2020–2023)? և 8th State Duma of the Russian Federation?
 Maria Butina Վիքիպահեստում

Մարիա Վալերիևնա Բուտինա (ռուս.՝ Мари́я Вале́рьевна Бу́тина, նոյեմբերի 10, 1988(1988-11-10)[1], Բառնաուլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս քաղաքական ակտիվիստ, ձեռնարկատեր, հրապարակախոս, Ռուսաստանի միջտարածաշրջանային «Զենքի իրավունք» հասարակական կազմակերպության վարչության նախագահ 2011 թվականից մինչև 2018 թվականը։

Բուտինան համաշխարհային ճանաչում է ստացել 2018 թվականի հուլիսին Վաշինգտոնում առանց գրանցման օտարերկրյա գործակալի աշխատանքի մեղադրանքով ձերբակալվելուց հետո[2][3]։ 2018 թվականի դեկտեմբերի 13-ին Բուտինան հետաքննության հետ գործարքի շրջանակներում ամերիկյան դատարանում ընդունել է իր մեղքը՝ ԱՄՆ-ի դեմ դավադրության մասնակցելու համար, ինչպես նաև հայտնել է, որ գործել է ռուս պաշտոնյայի ղեկավարությամբ։ 2019 թվականի ապրիլի 26-ին ԱՄՆ-ում դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման։ Ժամկետի մի մասը կրելուց և արտաքսելուց հետո Բուտինան Ռուսաստան է վերադարձել 2019 թվականի հոկտեմբերի 26-ին։

Ռուսաստանի արտգործնախարարությունը համարեց, որ Բուտինայի ձերբակալությունը ժամանակին համընկնում էր Հելսինկիում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպմանը և նպատակ ուներ «նվազագույնի հասցնել դրա ազդեցությունը» և գագաթնաժողովը խաթարել[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Բուտինան ծնվել է 1988 թվականի նոյեմբերի 10-ին Բառնաուլում, Վալերի Վիկտորովիչ Բուտինի ընտանիքում, նրա մայրը էներգետիկ ձեռնարկության գլխավոր ինժեներն էր։ Ունի հարազատ քույր։ Գերազանցությամբ ավարտել է անգլերենի խորացված ուսուցմամբ վարժարանը, դպրոցական տարիներից ակտիվ հրապարակային գործունեության է ծավալել։ 2010 թվականին ավարտել է Ալթայի պետական համալսարանը՝ «Քաղաքագիտություն» և «Մանկավարժություն» մասնագիտությամբ կարմիր դիպլոմով։ 2011 թվականից սովորել է համալսարանական ասպիրանտուրայում։ Ազատ տիրապետում է անգլերենին, հետագայում բազմիցս թարգմանիչ է եղել ռուս և ամերիկացի քաղաքական գործիչների, հասարակական գործիչների հանդիպումների ժամանակ, հոնորարներ է ստացել պրոֆեսիոնալ աշխատանքի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://snob.ru/profile/28085
  2. Владимир Козловский (2018 թ․ հուլիսի 17). «Кто такая Мария Бутина, и зачем она боролась за право на оружие в США». Русская служба Би-Би-Си. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  3. «Суд США отказал Бутиной в освобождении под залог». ТАСС. 2018 թ․ հուլիսի 18. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  4. Дарья Коржова (2018 թ․ հուլիսի 21). «Сергей Лавров призвал США освободить Марию Бутину». Ведомости. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Բուտինա» հոդվածին։