Jump to content

Մարիա Անդրեևա (դերասանուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Անդրեևա
Ծնվել էհուլիսի 12, 1986(1986-07-12)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրԿրոպիվնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Մարիա Անդրեևնա Անդրեևա (ռուս.՝ Мари́я Андре́евна Андре́ева, հուլիսի 12, 1986(1986-07-12)[1][2], Կրոպիվնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին ավարտել է Շչեպկինի անվան թատերական ուսումնարանը (Օլգա Սոլոմինայի, Յուրի Սոլոմինի կուրս) և ընդունվել Փոքր թատրոնի թատերախումբ, որտեղ աշխատել է մինչև 2010 տարի։ 2010 թվականին սկսել է աշխատել «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնում[3]։

Նկարահանվել է «Ապագայի կարոտախտ», «Духless», «Духless 2», «Վարպետների գիրքը» ֆիլմերում և «Դահիճ», «Սարդ[4][5]», «Սև կատու» և «Շնագայլ» հեռուստասերիալներում։ Հայտնի է «Սոֆիա» հեռուստասերիալում կատարած Սոֆյա Պալեոլոգի դերով[6]։

«Ռազմիկ» ֆիլմում կատարած փոքր դերից հետո սկսել է զբաղվել բռնցքամարտով։

Դերեր թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2007 – «Խավարի իշխանությունը», Լև Տոլստոյ, ռեժիսոր՝ Յուրի Սոլոմին – Մարինա
  • 2009 – «Մոլիեր» («Кабала святош»), Միխայիլ Բուլգակով, ռեժիսոր՝ Վ. Դրագունով – Արմանդա Բեժար, դերասանուհի

Մոսկվայի «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2007 – «Տունը, որտեղ կոտրվում են սրտեր» Ջորջ Բերնարդ Շոու, ռեժիսոր՝ Եվգենի Կամենկովիչ – Էլլի Դեն
  • 2009 – «Արդենյան անտառի հեքիաթը», Յուլի Կիմ, ռեժիսոր՝ Պ. Ֆոմենկո – Ռոզալինդա
  • 2010 – «Ալիսը հայելու աշխարհում», Լուիս Քերոլի, ռեժիսոր՝ Ի. Պոպովսկի – Սև թագուհի/Եղնիկ/Վագրաշուշան
  • 2010 – «Կարմրահեր», Բորիս Ռիժի, ռեժիսոր՝ Յուրի Բուտորին – հարևանուհի/Իրինա
  • 2012 – «Նվեր», Վլադիմիր Սիրինի (Նաբոկով), ռեժիսոր՝ Եվգենի Կամենկովիչ – Զինաիդա Մերց
  • 2014 – «Օլիմպիա», Օլգա Մուխինա, ռեժիսոր՝ Եվգենի Ցիգանով – Կատյա Լավինսկայա

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2007 – Ապագայի կարոտախտ (ռուս.՝ Ностальгия по будущему) – Անաստասիա / Մարինա
  • 2008 – Ժառանգություն (ռուս.՝ Наследство) – Ռիտա Պրոխորովա
  • 2009 – Վարպետների գիրքը (ռուս.՝ Книга мастеров) – Կատյա
  • 2011 – Զառիթափ (ռուս.՝ Обрыв) – Մարֆենկա
  • 2012 – Духless – Յուլյա
  • 2013 – Կործանիչներ (ռուս.՝ Истребители) – ավագ լեյտեննատ Եվգենյա Դեմենտևա
  • 2013 – Շարունակել ապրել (ռուս.՝ Жить дальше) – Նատալյա Խավրոշինա, ֆոտոմոդել
  • 2013 – Տարիֆ «Երջանիկ ընտանիք» (ռուս.՝ Тариф «Счастливая семья») – Նինա
  • 2013Ժողովուրդների հոր որդին (ռուս.՝ Сын отца народов) – Կատյա Տիմոշենկո, Վասիլի Ստալինի երկրորդ կինը
  • 2014 – Դահիճ (ռուս.՝ Палач) – Օքսանա Դեմիդովա
  • 2015 – Духless 2 – Յուլյա
  • 2015 – ЧБ – Վիկա
  • 2015 – Կործանիչներ։ Վերջին մարտը (ռուս.՝ Истребители. Последний бой) – Եվգենյա Դեմենտևա
  • 2015 – Ռազմիկ (ռուս.՝ Воин) – Դանա
  • 2015 – Սարդ (ռուս.՝ Паук) – Օքսանա Դեմիդովա
  • 2015 – Թարգմանիչ (ռուս.՝ Переводчик)
  • 2016 – Սոֆյա (ռուս.՝ София) – Սոֆյա Պալեոլոգ
  • 2016 – Սև կատու (ռուս.՝ Чёрная кошка) – Տաիսիա Ցիգանովա
  • 2016 – Շնագայլ (ռուս.՝ Шакал) – Օքսանա Դեմիդովա
  • 2018 – Սովորական կին (ռուս.՝ Обычная женщина) – Արտյոմի սիրուհին
  • 2018 – Գոդունով (ռուս.՝ Годунов) – Քսենյա Շեստովա
  • 2018 – Բժիշկ Պրեոբրաժենսկի (ռուս.՝ Доктор Преображенский) – Զոսյա

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Мария Андреева: С мороза в лапы «Паука»». t7-inform.ru. 25 октября 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  4. «Звезда «Паука» Мария Андреева: «Буду скучать по Андрею Смолякову»». Комсомольская правда. 23 октября 2015. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. Мария Андреева: «Слово „нормально“ надо запретить»// «Театрал — театральные новые известия», # 12 (67), декабрь 2009
  6. «Звезда «Духless» Мария Андреева: «Деньги играют для меня важную роль»». Woman.ru. 10 августа 2015. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումններ

[խմբագրել | խմբագրել կոդը]