Jump to content

Մարի Բեռնայս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի Բեռնայս
գերմ.՝ Marie Bernays[1]
Դիմանկար
Ծնվել էմայիսի 13, 1883(1883-05-13)
ԾննդավայրՄյունխեն, Գերմանական ռայխ[1]
Մահացել էապրիլի 22, 1939(1939-04-22) (55 տարեկան)
Մահվան վայրԹուտլինգեն
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, միանձնուհի և Դասղեկ
Ծնողներհայր՝ Michael Bernays?[1], մայր՝ Luise Bernays?[1]
ԿուսակցությունԳերմանական ժողովրդական կուսակցություն
 Marie Bernays Վիքիպահեստում

Մարի Բեռնայս (մայիսի 13, 1883(1883-05-13), Մյունխեն, Գերմանական ռայխ[1] - ապրիլի 22, 1939(1939-04-22), Թուտլինգեն)[2], գերմանացի քաղաքական գործիչ, մանկավարժ, գրող և կանանց իրավունքների պաշտպան, ակտիվիստ։ Նա եղել է համահիմնադիրը Մանհայմ Կանանց հանրային դպրոցի և ծառայել է Բադեն երկրամասի Լենդթագում (Գերմանիայում և Ավստրիայում տվյալ երկրամասի պառլամենտը) 1921-1925 թվականներին և եղել է Գերմանական ազգային պարտիայի անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռնայսը ծնվել է Մյունխենում 1883 թվականին, իսկ 1890 թվականին տեղափոխվել է Կարլսրուե իր ընտանիքի հետ։ 1905 թվականին ընտանիքը կրկին տեղափոխվել է այս անգամ Հայդելբերգ, որտեղ Բերնայսը 1906 թվականին իր հումանիտար ուղղվածությամբ Աբիտուրի որակավորումը ստացել է հումանիտար գիմնազիայում։

1906-1912 թվականներին Բերնայսը սովորել է տնտեսագիտություն Հայդելբերգի համալսարանում[2]։

Բերնայսի ընտանիքը հրեական ծագում ուներ, բայց կրոնափոխվել և դարձել էին բողոքականության[3] հետևորդներ։

Հայրը՝ Միխայել Բերնայսը Մյունխենի համալսարանում պրոֆեսոր էր և դասավանդում էր պատմագիտություն, իսկ մայրը Լուի նե Ռուբկեն էր։ Մարի Բերնայսն ուներ երկու եղբայր՝ Հերմանն Ուհդե Բերնայսը (1873-1965), որը արվեստաբան էր և Ուլրիկե Բերնայսը, որը ակադեմիկոս[2] էր։

Էլիզաբեթ Ալթման-Գոթհայների, Ջուլի Բասերմանի և Ալիս Բենշայմերի հետ համատեղ Մանհայմում 1916 թվականին նա հիմնադրել է Կանանց հանրային դպրոցը (Soziale Frauenschule) և 1919-1932 թվականներին եղել է այդ դպրոցի տնօրենը[4]։ Նա համագործակցել է կոմունիստ-հեղափոխական Եվգենի Լեվինի հետ և 1919 թվականին Հայդելբերգում երեկոյան քննարկումներ են անցկացրել։ 1920 թվականին Մ. Բերնայսը Գերմանիայի ազգային կուսակցության (Deutsche Volkspartei-DVP) թեկնածու է առաջադրվել Վայմար Ռայխստագ ընտրությունների[3] ժամանակ։ Կուսակցության ազգային ցուցակում[4] նրա անունը հայտնվեց տասնչորսերորդ հորիզոնականում։ Նա ընտրվեց 1921 թվականին Բադեն Լենդթագում՝ Բադեն երկրամասի պառլամենտն է, որտեղ աշխատել է մինչև 1925 թվականը։ Նա գրել է շատ հոդվածներ և գրքույկներ կանանց դերը դեմոկրատական հասարակարգում թեմայով, ինչպես նաև երեխայի դաստիարակության և սոցիալական բարօրության[3] թեմաներով։ 1933 թվականին անհանգստացած լինելով Նացիոնալ-սոցիալիզմ գաղափարախոսությամբ և Գերմանիայի ազգային կուսակցության (Deutsche Volkspartei-DVP) աջ թևի քաղաքականությամբ՝ նա կրոնափոխ է լինում և մուտք է գործում դեպի հռոմեական կաթոլիկ եկեղեցի։

Նա մահացել է բնական մահով 1939 թվականին Բոյրոնում, որը գտնվում է Բադեն երկրամասում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog (գերմ.) / Hrsg.: A. BettelheimB. — Vol. 2, 1898. — S. 345.
  2. 2,0 2,1 2,2 «Bernays, Marie». LEO-BW (Landeskunde entdecken online) (German). Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Haag, John. «Bernays, Marie (1883–1939)». Women in World History: A Biographical Encyclopedia. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  4. 4,0 4,1 Pulzer, Peter G. J.; Pulzer, Peter (2003). Jews and the German State: The Political History of a Minority, 1848-1933. Wayne State University Press. էջ 231. ISBN 0-8143-3130-0.

Հետագա ընթերցում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Բեռնայս» հոդվածին։