Մարզվան
Քաղաք | ||
---|---|---|
Մարզվան | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
Գավառակ | Մարզվանի գավառակ | |
Այլ անվանումներ | Թեոդոսուպոլիս, Մարսովան, Մարսվան, Մերզիփուն, Մեզիֆոն, Մերզիֆուն, Մերսիվուն, Յուշեթ, Նեապոլիս, Պոնտական Փազեմոն, Փազեմոն | |
ԲԾՄ | 750 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | ▲71 916 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 0358 | |
Փոստային ինդեքսներ | 05300 | |
Պաշտոնական կայք | merzifon.bel.tr | |
| ||
Մարզվան նաև՝ Թեոդոսուպոլիս, Մարսովան, Մարսվան, Մերզիփուն, Մեզիֆոն, Մերզիֆուն, Մերսիվուն, Յուշեթ, Նեապոլիս, Պոնտական Փազեմոն, Փազեմոն, քաղաք (գյուղաքաղաք, ավան) Արևմտյան Հայաստանում՝ պատմական Փոքր Հայքում, Սեբաստիայի վիլայեթի Մարզվանի գավառակում[1]։ Գտնվում էր Ալիս և Եշիլըրմակ գետերի միջև, Ամասիա քաղաքից 60 կմ հյուսիս-արևմուտք, լեռների ստորոտում, գեղատեսիլ և այգեվետ հարթավայրում։ Հանդիսանում էր գավառակի կենտրոն։ Բնակչությունը՝ ▲71 916 մարդ (2018)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի դիմաց տարածվում էր դաշտավայր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը պատմության մեջ հայտնի է եղել Պոնտական Փազեմոն անունով։ Հռոմեական տիրապետության դարաշրջանում զորավար Պոմպեոսը այն վերանվանեց Նեապոլիս քաղաքի։ Ըստ Ստրաբոնի քաղաքը երկար չի պահել այս անվանումը։ Հայկական միջնադարյան աղբյուրներում բնակավայրը հիշատակվում է Մարզվան անունով։
Մարզվանում է բյուզանդական հայազգի կասր Հովհաննես Չմշկիկը հաղթել բուլղարներին։ Քաղաքը վնասվել է 1822 թվականի երկրաշարժից։ 1895 թվականի կոտորածների և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայ բնակիչները ցիրուցան եղան և կոտորվեցին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1800-1830-ական թվականներին ուներ 18000 բնակիչ, որից 8000-ը՝ հայեր, 1830-1850-ական թվականներին՝ 90000 բնակիչ, որից 9500-ը՝ հայեր։ XIX դարի վերջերին ըստ Գարեգին Սրվանձտյանի ուներ 6496 հայ, 6874 թուրք, 58 հույն, իսկ 1914 թվականին ուներ 35000 բնակիչ, որից 14000-ը՝ հայեր։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրն ուներ ավելի քան 500 պղնձաձուլարաններ, որոնց ձեռքի աշխատանքը արտահանվում էր հեռավոր վայրեր։ Հայերը զբաղվում էին արհեստներով (պղնձագործություն, մանածագործություն) և առևտրով։ Տարածված էր բամբակե գործվածքների առևտուրը։ Քաղաքն ուներ բազմաթիվ խանութներ և առատ շուկա։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզվանն ուներ երեք եկեղեցիներ, որոնցից մեկը Ս. Աստվածածին հոկակապ եկեղեցին էր:Այն վերակառուցվել է 1835 թվականին և նրանում պահվում էին 50 ձեռագրեր։ XX դարի դրությամբ պահպանվել էին Մատուռ, Լույս աղբյուր և Խաչին լեռ անուններով ուխտատեղիները։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասարակական շինույթուններից նշանավոր էին Դաշխանը և քաղաքի մոտ գտնվող Խտըրլըք շենքը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գործել են Ազգային ճեմարանը, Ս. Սահակյան, Հռիփսիմյան դպրոցները, Կրթասիրաց միության մշակութային ընկերությունը։
Գրչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարում եղել է գրչության կենտրոն։
ԶԼՄ-ներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս են տեսել «Զեփյուռ» (1889), «Արուսյակ» (1889), «Հայկունի» (1910-1912), «Բողբոջ» (1911-1914) և «Նոր այգ» (1910-1914) պարբերականները։
Անվանի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզվանում են ծնվել[2]:.
- Գրաձուլի - հայ տպագրիչ
- Գրիգոր Մազվանեցի (XVII-XVIII դարեր) - հայերեն տպագիր գրքի փորագրական արվեստի հիմնադիր
- Սեդրակ Գլըճյան (1867-?) - նկարիչ, արվեստագետ
- Արամ Երեմյան (1898-1972) - բանասեր
- Զապել Մանկասարյան (1880-?) - օպերային երգչուհի
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սեբաստիայի նահանգի Ամասիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 730-731
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 510 — 916 էջ։
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարզվան» հոդվածին։ |
|
|