Jump to content

Մարզական մամուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի պաշտոնական ամսագրի շապիկին
...

Մարզական մամուլ, սպորտային մամուլ, ֆիզկուլտուրան ու սպորտը պրոպագանդող թերթեր, հանդեսներ, տեղեկատուներ, տպագիր և/կամ առցանց այլ պարբերականներ։

Մարզական լրագրության սկիզբը դրվել է 19-րդ դարի սկզբներին։ Միջին և ցածր խավերի շրջանում սպորտի աճող ժողովրդականությանը համընթաց զանգվածային լրատվամիջոցներում սպորտային բովանդակությունն առավել լայն լուսաբանում ձեռք բերեց։

Հայաստանում առաջին անգամ սպորտային պարբերական լույս է տեսել 1956 թվականին՝ «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթը։ 1972 թվականին լույս է տեսել «Շախմատային Հայաստան» հանդեսը։

Մարզական մամուլ կարող են հրատարակել մարզական միությունները, ակումբները և մասնավոր հրատարակությունները։ Մարզական մամուլի հատուկ խումբ են կազմում միջազգային մարզական միավորումների թերթերը, ամսագրերն ու տեղեկատուները։ Ժամանակակից իրականության մեջ, համացանցային բլոգներն ու թվիթները (Թվիթեր կայքում արված միկրոբլոգային հրապարակումներ) առավել ընդլայնեցին մարզական մամուլի սահմանները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 312
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարզական մամուլ» հոդվածին։