Մաջիդ Բեհբութով
Մաջիդ Բեհբութով | |
---|---|
Բնօրինակ անուն | ադրբ.՝ Məcid Behbudalı oğlu Behbudov |
Ծնվել է | ապրիլի 18, 1873 Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 6, 1945 (72 տարեկան) Ղազախ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ժանրեր | մուղամ |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Ամուսին | Firuza Vakilova? |
Majid Behbudov Վիքիպահեստում |
Մաջիդ Բեհբութալի օղլի Բեհբութով (ադրբ.՝ Məcid Behbudalı oğlu Behbudov, ապրիլի 18, 1873, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 6, 1945, Ղազախ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի ժողովրդական երգիչ-խանենդե։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռաշիդ Բեհբութովի հայրը[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաջիդ Բեհբութովը ծնվել է 1873 թվականին։ Նա հանդես է եկել հատուկ մեջլիսներում (երաժշտական հավաքույթներ) և հարսանիքներում՝ որպես խանենդե։ Առաջին անգամ նա ելույթ է ունեցել Ղարաբաղում և Գանձակում։ Այնուհետև նա ապրել և աշխատել է Թիֆլիսում։ 1910 թվականին «Գրամոֆոն» ընկերությունը հրավիրել է Բեհբութովին ձայնագրման համար Ռիգայում։ Մաշադի Ջամիլ Ամիրովի ուղեկցությամբ նրա կատարմամբ ձայնագրվել են մի քանի մուղամներ, տեսնիֆներ և ժողովրդական երգեր[2]։
Մաջիդ Բեհբութովը հայտնի էր որպես «Միրզա Հուսեյն», «Սեյգախը», «Շուշթերի», «Չախարգախ» մուղամների կատարող։ Մուղամների հետ միասին նա նաև կատարում էր երգեր Կովկասի ժողովուրդների լեզուներով։ Նա ակտիվորեն մասնակցել է Ադրբեջանի Օպերայի թատրոնի զարգացման։ Նա ելույթ է ունեցել 1910-ական թվականներին ստեղծված մի շարք մուղամային օպերաներում։
Մաջիդ Բեհբութովը իր կյանքի մեծ մասն անցկացրել է Վրաստանում։ Իր կյանքի վերջին տարիները՝ Բեհբութովը բնակվում էր Ղազախի շրջանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Энциклопедия Мугама Бейбутов Меджид Бехбудалы оглы
- ↑ Бейбутов Рашид Маджид оглы // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.