Մաջիդ Բեհբութով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաջիդ Բեհբութով
Բնօրինակ անունադրբ.՝ Məcid Behbudalı oğlu Behbudov
Ծնվել էապրիլի 18, 1873(1873-04-18)
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 6, 1945(1945-09-06) (72 տարեկան)
Ղազախ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ժանրերմուղամ
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
ԱմուսինFiruza Vakilova?
 Majid Behbudov Վիքիպահեստում

Մաջիդ Բեհբութալի օղլի Բեհբութով (ադրբ.՝ Məcid Behbudalı oğlu Behbudov, ապրիլի 18, 1873(1873-04-18), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 6, 1945(1945-09-06), Ղազախ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի ժողովրդական երգիչ-խանենդե։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռաշիդ Բեհբութովի հայրը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաջիդ Բեհբութովը ծնվել է 1873 թվականին։ Նա հանդես է եկել հատուկ մեջլիսներում (երաժշտական հավաքույթներ) և հարսանիքներում՝ որպես խանենդե։ Առաջին անգամ նա ելույթ է ունեցել Ղարաբաղում և Գանձակում։ Այնուհետև նա ապրել և աշխատել է Թիֆլիսում։ 1910 թվականին «Գրամոֆոն» ընկերությունը հրավիրել է Բեհբութովին ձայնագրման համար Ռիգայում։ Մաշադի Ջամիլ Ամիրովի ուղեկցությամբ նրա կատարմամբ ձայնագրվել են մի քանի մուղամներ, տեսնիֆներ և ժողովրդական երգեր[2]։

Մաջիդ Բեհբութովը հայտնի էր որպես «Միրզա Հուսեյն», «Սեյգախը», «Շուշթերի», «Չախարգախ» մուղամների կատարող։ Մուղամների հետ միասին նա նաև կատարում էր երգեր Կովկասի ժողովուրդների լեզուներով։ Նա ակտիվորեն մասնակցել է Ադրբեջանի Օպերայի թատրոնի զարգացման։ Նա ելույթ է ունեցել 1910-ական թվականներին ստեղծված մի շարք մուղամային օպերաներում։

Մաջիդ Բեհբութովը իր կյանքի մեծ մասն անցկացրել է Վրաստանում։ Իր կյանքի վերջին տարիները՝ Բեհբութովը բնակվում էր Ղազախի շրջանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Энциклопедия Мугама Бейбутов Меджид Бехбудалы оглы
  2. Бейбутов Рашид Маджид оглы // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.