Մաշու (լիճ)
Մաշու | |
---|---|
Տեսակ | խառնարանային լիճ |
Երկիր | Ճապոնիա |
Վարչատարածք | Teshikaga? |
ԲԾՄ | 351 մետր |
Խորություն | 211,5 մետր |
Շրջանագծի երկարություն | 20 կմ |
Մակերես | 19,22 կմ² (հունվարի 1, 2021)[1] |
Ծավալ | 2,86 խորանարդ հեկտոմետր |
Ավազանի երկիր | Ճապոնիա |
Մաշու (ճապ.՝ 摩周湖 Մաշուկո), էնդորային, հրաբխային խառնարանային լիճ, որն առաջացել է ակտիվ հրաբխի կալդերայում։ Գտնվում է Ճապոնիայի Հոկայդո կղզու Ական Մաշու ազգային պարկում։ Մաշուն համարվում է աշխարհի ամենազուլալ լիճը։
Ջրագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաշու լիճը շրջապատված է խառնարանի 200 մետր բարձրությամբ ուղղաձիգ պատերով։ Այն չունի էական մուտքային[2] և ելքային հոսքեր։ Լիճը աշխարհի ամենապարզ և Ճապոնիայի ամենախորը լճերից մեկն է[3]։ 1931 թվականի օգոստոսի 1-ին լճի ջրի պարզությունը եղել է 41․6 մետր։ Գրեթե նույն ժամանակ Բայկալ լճի պարզությունը եղել է 40․5 մետր։ Սա հիմք է հանդիսացել, որ Մաշուն համարեն աշխարհի ամենապարզ լիճը[2]։ Սկսած 1950-ականներից լճի թափանցիկությունը հակված է տատանվել20-ից 30 մետրի միջև[4]։ Թափանցիկության կորուստը, հավանաբար, պայմանավորված է լիճ սաղմոնի և ծիածանափայլ իշխանի ներմուծմամբ և սողանքներով[5]։ Միևնույն ժամանակ Բայկալի թափանցիկությունը չի չափվել[6]։ Ամռանը Մաշու լճի մակերեսը հաճախ ծածկվում է մառախուղով։ Սովորաբար լճի շուրջը տարվա ընթացքում մոտ 100 օր մառախուղ է։ Սա լճին առեղծվածային համբավ է տվել[7]։ Տեղական լեգենդն ասում է, որ եթե կարողանաք տեսնել լճի մակերեսը, ապա ձեր բախտը կբերի[6]։
Անվան ծագումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաշու լիճը Աինու ժողովուրդն անվանել է «Սատանայի լիճ»[7]։ Դա ճապոնացիները արտասանել են Մաշին լիճ (ճապ.՝ 魔神湖 Մաշին կո)։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում ճապոնացիները սկսեցին լճի անունն արտասանել ճապոնական արտասանությամբ՝ հարևան լեռնագագաթի անունով՝ Մաշու լեռ (ճապ.՝ 摩周岳 Մաշու դակե)[8]։ Այս լեռնագագաթը Աինու ժողովուրդն անվանում է Կամույնուպուրի, կամ «աստվածների լեռ»։ Լճի անունը նույնպես, Աինու ժողովուրդը կապում է լեռան անվան հետ՝ Կամույտու կամ «աստվածների լիճ»։
Հրաբխային խառնարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաշուն ձևավորվել է 32000 տարի առաջ։ Կալդերան՝ խառնարանը, ստրատոհրաբխի ավելի մեծ՝ Կուշարո լճի խառնարանից տրոհված մասն է[7]։ Ներկայիս կալդերան ձևավորած ժայթքումը տեղի է ունեցել շուրջ 7000 տարի առաջ։ Վերջին պլինինյան ժայթքումը եղել է մոտ 2000 տարի առաջ, որն էլ ամբողջ տարածաշրջանը լցրել է պեմզայով։ Հրաբուխների ժայթքման ինդեքսում Մաշու հրաբխի ցուցանիշը 6 է՝ խոշոր հրաբուխների մեջ երրորդ ամենաբարձրը[9]։ Մաշու կալդերայից երկու հրաբուխ է ժայթքել։ Կամույշու կղզին, լավայի գմբեթը, որը բարձրանում է լճի կենտրոնից, մեկն է։ Մյուսը Կամուի լեռն է՝ լավային գմբեթով ստրատոհրաբուխ, որը կազմում է արևելյան ափի ամենաբարձր կետը։ Երրորդ հրաբուխը Կամույնուպուրի լեռան կողքին է՝ Նիշիբեցու լեռն է։ Նիշիբեցու լեռը, հավանաբար, նախորդել է կալդերային։ Հրաբուխների հիմնական ապարային տեսակներն են անդեզիտը և դացիտը։ Ժայռերը ոչ ալկալային պիրոկլաստիկ հոսքի կամ մաֆիկական ապարներ են, որը թվագրվում է ուշ պլեյստոցենից մինչև հոլոցեն։ Մաշու խառնարանի և Նիշիբեցու լեռան շուրջ որոշ ժայռեր նույնիսկ ավելի հին են, որոնք թվագրվում են միջին պլեյստոցենին[10]։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիճը բնակեցված է ֆիտոպլանկտոններով և զոոպլանկտոններով։ Լճի ջրերում ապրում են ջրալվեր։ Լիճ են ներմուծվել սաղմոն և ծիածանափայլ իշխան։ Լճի շրջակայքում և վերևի լանջերին աճում է մշտադալար ծառատեսակներ՝ մուգ կեղևով եղևնի, սախալինյան եղևնի, սովորական և Էրմանի կեչի։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաշու դեյկ արշավային ուղին արահետ է, որն անցնում է խառնարանի եզրով և հասնում մինչև Մաշու լեռան գագաթը[3]։ Արահետը ձգվում է անտառների և խոտհարքների միջով մոտ յոթ կիլոմետր, իսկ մեկ ուղղությամբ քայլելու համար տևում է մոտ 2,5-ից 3 ժամ։ Լճի ափերին բնակավայրեր չկան։ Մուտքը դեպի լճի ափ արգելված է Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարության կողմից։ Այցելուները կարող են դիտել լիճը միայն նշանակված դիտաշտարակներից[2]։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պոկեմոնի ադամանդ և մարգարիտ» և «Պոկեմոնի պլատին» խաղերի Սենդոֆի գարուն հատվածում Սիննո աշխարհը Հոկայդո կղզու Մաշու լճի գեղարվեստական տարբերակն է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.gsi.go.jp/KOKUJYOHO/MENCHO/backnumber/GSI-menseki20210101.pdf — Geospatial Information Authority of Japan. — P. 78.
- ↑ 2,0 2,1 2,2 «MASHU-KO (LAKE MASHU)». World Lakes Database. International Lake Environment Committee. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ 3,0 3,1 Bisignani, J. D. (1993 թ․ դեկտեմբեր). «Doto~Eastern Hokkaido». In Taran March (ed.). Japan Handbook (Second ed.). Chico, California: Moon Publications, Inc. էջեր 805–807. ISBN 0-918373-70-0.
- ↑ «GEMS/Water 摩周湖モニタリングデータブック» (PDF). Cger's Supercomputer Monograph Report (Japanese). Center for Global Environmental Research. 2004 թ․ սեպտեմբեր. ISSN 1341-4356.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ NHK World HD Channel
- ↑ 6,0 6,1 «Lake Mashu». Highlights: Eastern Hokkaido. Akan Tourism Association & Community Development Promotion Organization. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Hunt, Paul (1988). «32. Climbing an Active Volcano: Meakan-dake». Hiking in Japan: An Adventurer's Guide to the Mountain Trails (First ed.). New York and Tokyo: Kodansha International. էջեր 195–200. ISBN 0-87011-893-5.
- ↑ Akagi Sanpei (ճապ.՝ 赤木 三兵), Journey of Hokkaidō Place Names—Notes on Ainu Language Place Names (ճապ.՝ 北海道 地名の旅—アイヌ語地名解 Hokkaidō Chimei no Tabi — Ainugo Chimei Kai), page 128, (in Japanese).
- ↑ «Large Volcano Explocivity Index». Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Hokkaido». Seamless Digital Geological Map of Japan. Geological Survey of Japan, AIST. 2007. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաշու Ճապոնիայի օթերևութաբանության գործակալություն (ja)
- «Mashu: National catalogue of the active volcanoes in Japan» (PDF). - Ճապոնիայի օթերևութաբանության գործակալություն
- Մաշու Ճապոնիայի երկրաբանական հետազոտություն
- Մաշու․ գլոբալ հրաբխային նախագիծ Սմիթսոնյան ինստիտուտ
- Տեշիկագա նավի Տեշիկագա քաղաքը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաշու (լիճ)» հոդվածին։ |
|