Ծիածանափայլ իշխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծիածանափայլ իշխան
Ծիածանափայլ իշխան
Parasalmo mikissa
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Ձկներ
Կարգ Թեփուկավորներ
Ընտանիք Սաղմոնաձկներ
Լատիներեն անվանում
Parasalmo mikissa
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ծիածանափայլ իշխան, ծիածանախայտ (լատ.՝ Parasalmo mikissa), սաղմոնաձկների ընտանիքի ձուկ։ ՀՀ ֆորելային տնտեսություններում սկսել է աճեցվել XX դարի 60-ական թվականների վերջից, որտեղից պատահականորեն և պարբերաբար թափանցում է Մեծամոր, Հրազդան, Ազատ, Աղստև, Արփա գետերը։ Նախընտրում է գետերի արագընթաց տեղամասերը։ Խոշոր ձուկ է։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինն իլիկանման է, կողքերից մի փոքր սեղմված, երկարությունը՝ 25-30 (երբեմն՝ 90) սմ, զանգվածը՝ մինչև 20 կգ և ավելի։ Մեջքային և պոչային լողակների միջև առկա է ճարպային լողակը։ Դունչը բութ է՝ մեծ բերանով։ Ծնոտները և խոփոսկրը զինված են ատամներով։ Մանրաձկների պոչային լողակի արտաքին եզրը ոչ խորը կտրվածքով է, որը տարիքին զուգընթաց աստիճանաբար անհետանում է։ Թեփուկները մանր են կողագծում՝ 135-140 հատ։ Մեջքային լողակում ճառագայթները 13-14-ն են, հետնալողակում՝ 10-11։ Մարմնի ընդհանուր գունավորումն արծաթավուն է։ Մարմինը, մեջքային ու պոչային լողակները պատված են բազմալծիվ մանր սև պտերով։ Կողքերի երկայնքով ձգվում է ծիրանակարմրավուն լայն շերտ։ Մանրաձկների կողքերը պատված են լայնակի խոշոր բծերով։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմացման շրջանում արուների մարմնի գույնը մգանում է, ծնոտները երկարում են, կողքերի ծիրանակարմրավուն գունավորումը դառնում է ավելի վառ և ձեռք բերում ծիածանային նրբերանգներ։ Անազատ պայմաններում բուծվել են մարմնի զանազան գունավորումով (դեղնաոսկեգույն, գորշ, կապույտ, նարնջագույն և այլն) ցեղախմբեր։ Սեռահասուն է դառնում 2-4 տարեկանում։ Արուներն ավելի վաղ են հասունանում, քան էգերը։ ՀՀ բնական ջրամբարներում բազմացում դեռևս չի արձանագրվել։ Այն կարող է կատարվել միայն ձկնաբուծարաններում՝ արհեստական բեղմնավորմամբ։ Բնության մեջ բազմանում է գետերի խճապատ հատակին՝ բներ կառուցելով 4-8 °C ջերմաստիճանային պայմաններում։ Բեղունությունը կազմում է 3-5 հազար (կարող է հասնել մինչև 11 հազար) ձկնկիթի, որը վառ նարնջագույն է, խոշոր, տրամագիծը՝ 4-5 մմ։

Ձկնկիթի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձկնկիթի զարգացումը արհեստական պայմաններում տևում է 29-75, բնության մեջ՝ 100- 150 օր (կախված ջրի ջերմաստիճանից)։ Արագաճ ձկնատեսակ է. մանրաձկները 20 օրում կարող են հասնել 300 մգ-ի, իսկ 2-3 ամիս անց՝ 15 գ-ի։ Սնվում է հիմնականում կենդանական պլանկտոնով, միջատներով և նրանց թրթուրներով, երբեմն՝ բենթոսային օրգանիզմներով, նաև մանր ողնաշարավորներով (ձկներ, գորտեր և շերեփուկներ)։ Աճեցվում է ՀՀ գրեթե բոլոր մարզերի ֆորելային տնտեսություններում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]