Jump to content

Լանդսատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարցազրույց Ջիմ Այրոնս - Landsat 8 գիտնական

Լանդսատ, ամենաերկար գործող արբանյակային պատկերների ստացման ծրագիրն է։ 1972 թվականի հուլիսի 23-ին մեկնարկեց Երկրի ռեսուրսների տեխնոլոգիական արբանյակը, որը հետագայում վերանվանվեց Լանդսատ[1]։ Ամենավերջին Լանդսատ արբանյակը սկսել է իր աշխատանքը 2013 թվականի փետրվարի 11-ից։ Լանդսատ արբանյակների վրա տեղադրված գործիքները հավաքագրել են միլիոնավոր պատկերներ։ Այդ պատկերները եզակի աղբյուր են գլոբալ փոփոխությունների ուսումնասիրություների համար և օգտագործվում են գյուղատնտեսության, քարտեզագրության, երկրաբանության և այլ ոլորտներում։ Լանդսատ սենսորները ունեն չափավոր տարածական լուծաչափ։ Սա նշանակում է, որ Լանդսատ պատկերով տեսանելի չեն անհատական տները, սակայն հնարավոր է առանձնացնել մեծ տեխնածին օբյեկտներ, ինչպիսիք են մայրուղիները։ Սա բավարար է մարդկային լայնածավալ գործընթացները բնութագրելու համար, ինչպիսիք են քաղաքային աճը, անտառահատումները և լայնածավալ անտառային հրդեհները։

Հասանելիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին U.S.Geological Survey (USGS) արխիվի բացումից հետո Լանդսատ պատկերները հասանելի են և կարող են ներբեռնվել վեբ-պորտալի միջոցով (glovis.usgs.gov)[2]։

Լանդսատ 7 պատկեր

Ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործիք Նկար Մեկնարկ Դադար Տևողություն Նշումներ
Լանդսատ 1

Landsat 1

Հուլիս 23, 1972 Հունվար 6, 1978 2 տարի, 11 ամիս և 15 օր Ի սկզբանե անվանվել է Երկրի ռեսուրսների տեխնոլոգիական արբանյակ 1։
Լանդսատ 2

Landsat 1

Հունվար 22, 1975 Փետրվար 25, 1982 2 տարի, 10 ամիս, 17 օր Լանդսատ 1-ի գրեթե նույնական պատճենն է։
Լանդսատ 3

Landsat 3

Մարտ 5, 1978 Մարտ 31, 1983 5 տարի և 26 օր Լանդսատ 1 և 2-ի գրեթե նույնական պատճենն է։
Լանդսատ 4

Landsat 4

Հուլիս 16, 1982 Դեկտեմբեր 14, 1993 11 տարի, 4 ամիս, 28 օր
Լանդսատ 5

Landsat 4

Մարտ 1, 1993 Հունիս 5, 2013 29 տարի, 3 ամիս, 4 օր
Լանդսատ 6

Landsat 6

Հոկտեմբեր 5, 1993 Հոկտեմբեր 5, 1993 0 օր Չի հաջողվել հասնել ուղեծիր։
Լանդսատ 7

Landsat 7

Ապրիլ 11, 2013 Ակտիվ
Լանդսատ 8

Landsat 8

Փետրվար 11, 2013 Ակտիվ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Short, N.M. «The LANDSAT Tutorial Workbook: Basics of Satellite Remote Sensing». NASA Reference Publication 1078. NASA. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
  2. https://pubs.er.usgs.gov/publication/70035835 Continuity of Landsat observations: Short term considerations