Մանչուկն ու Կառլսոնը, որն ապրում է տանիքում (պատմվածք)
Արտաքին տեսք
Մանչուկն ու Կառլսոնը, որն ապրում է տանիքում Lillebror och Karlsson på taket | |
---|---|
Հեղինակ | Աստրիդ Լինդգրեն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վիպակ |
Թեմա | շուն, Նոնկոնֆորմիզմ և Խաղարկային կատակ |
Բնօրինակ լեզու | շվեդերեն |
Կերպար(ներ) | Կառլսոն, Մանչուկ |
Ստեղծման տարեթիվ | 1955 |
Նկարագրում է | Ստոկհոլմ |
Շարք | Karlsson-on-the-Roof? |
Երկիր | Շվեդիա |
Հրատարակման տարեթիվ | 1955 |
Մանչուկն ու Կառլսոնը, որն ապրում է տանիքում (շվեդ.՝ Lillebror och Karlsson på taket), շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի պատմվածք, եռագրության առաջին մաս, ԽՍՀՄ-ում հրատարակված «Երեք պատմություն Կառլսոնի և Մանչուկի մասին» անվանումով։
Պատմվածքի գործողությունները կատարվում են 1950-ական թվականներին Ստոկհոլմում։ Մի տանը, որտեղ ապրում էին գլխավոր հերոսները՝ Սվանթեն՝ Սվանթեսոն ընտանիքի կրտսեր որդին՝ Մանչուկ մականունով և տանիքում ապրող Կառլսոնը։ Կարծիք կա, որ այս տան նախատիպը հանդիսանում է Ստոկհոլմի Upplandsgatan, 1 հասցում գտնվող տունը։ Ռուսաստանում գիրքը հայտնի դարձավ թարգմանության շնորհիվ։ ԽՍՀՄ-ում պատմվածքի առաջին հրատարակությունը լույս տեսավ 1957 թվականին։