Մանհեթենհենջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանհեթենհենջ
Biannual event, astronomical phenomenon Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էgeography of New York City Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվՆյու Յորք շրջան, Սթոունհենջ Խմբագրել Wikidata
Անվանել էՆեյլ դե Գրաս Թայսոն Խմբագրել Wikidata
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
ՎայրՆյու Յորք շրջան Խմբագրել Wikidata
ԱմսաթիվՄայիսի 28, Հուլիսի 12 Խմբագրել Wikidata
ՊատճառԶուգահեռ ուղիղներ Խմբագրել Wikidata
Բնութագրվում էvisibility Խմբագրել Wikidata
Մանհեթենհենջը 2011 թ․ մայիսի 31-ին։

Մանհեթենհենջ (անգլ.՝ Manhattanhenge), եզր, որ բնորոշում է Մանհեթենում տարեկան չորս անգամ՝ դեկտեմբերին, հունվարին, մայիսին և հուլիսին, տեղի ունեցող մի երևույթ։ Ծագող կամ մայր մտնող արևը հնարավոր է տեսնել Բորոյի գլխավոր պլանով կառուցված Մանհեթենի զուգահեռ փողոցները հատող լայնակիներից։

«Մանհեթենհենջ» եզրը (Սթոունհենջի նմանակությամբ) ժողովրդականություն է ստացել 2002 թվականին գիտնական Նիլ Թայսոնի շնորհիվ։ Մանհեթենհենջի երևույթը հնարավոր է դիտել լայնակի փողոցներից։ Այդ փողոցները հատում են ավենյուները, որոնք միջօրեականից շեղված են 29°-ով[1]։ Երևույթը տեղի է ունենում Մայիսի 28-ին կամ 29-ին և հուլիսի 12-ին կամ 13-ին (մայրամուտ), և մոտավորապես դեկտեմբերի 5-ին և հունվարի 8-ին (արևածագ)[2]՝ արևադարձից հավասարապես հեռու օրերին։ 2012 թվականին ամառային մանհեթենհենջը տեղի է ունեցել մայիսի 29-ին ժամը 20։ 17-ին և հուլիսի 12-ին ժամը 20։ 25-ին ըստ հյուսիսամերիկյան արևելյան ժամի[3]։

Նման երևույթներ դիտվում են փողոցների նմանատիպ հատակագիծ ունեցող քաղաքներում, ինչպես Բալտիմորում (Մարտի 12-ին և 25-ին ու սեպտեմբերի 18-ին և 29-ին)[4], Չիկագոյում[5], Տորոնտոյում և Մոնրեալում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sam Roberts (2006 թ․ հուլիսի 2). «City of Angles» (անգլերեն). New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  2. Mariano Andrade (2011 թ․ հուլիսի 11). «Sun to strike NY streets in magical 'Manhattanhenge'» (անգլերեն). phys.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. Tyson, Neil deGrasse. «"Manhattanhenge"» (անգլերեն). Hayden Planetarium. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  4. Roylance, Frank (2007 թ․ հուլիսի 13). «Sunset on "Manhattanhenge"» (անգլերեն). Maryland Weather. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  5. Whet Moser (2009 թ․ օգոստոսի 20). «Chicagohenge!». Blog (անգլերեն). Chicago Reader. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.