Մայքլ Մալարկին ծնվել է 1983 թվականի հունիսի 21-ին Լիբանանի Բեյրութ քաղաքում։ Նրա ամերիկացի հայրը ծնունդով իռլանդացի է, իսկ մայրը՝ անգլիացի։ Մեծացել է Յելոու Սփրինգսում, Օհիո։ Մայքլը սովորել է Լոնդոնի երաժշտության և դրամատիկական արվեստի ակդեմիայում(LAMDA), որից հետո երկար ժամանակ աշխատել է Silver Lining Entertainment և Hatton Mcewan Penford ստուդիաներում Մեծ Բրիտանիայում։ Երիտասարդ դերասանը փորձեց արքայազն Մաքսոնի գլխավոր դերը «Ընտրություն» պիլոտային սերիալում, որից հետո նրան առաջարկեցին Էնզոյի դերը «Վամպիրի օրագրերը» սերիալում։ Մալարկին պայմանագիր կնքեց ստուդիայի հետ, որպեսզի մասնակցի 6-րդ սեզոնի «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում։