Մայք Մանջինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայք Մանջինի
Ծնվել էապրիլի 18, 1963(1963-04-18)[1] (61 տարեկան)
Նյութոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]
Երկիր ԱՄՆ
ԺանրերՊրոգրեսիվ մետալ
Մասնագիտությունթմբկահար, երաժշտության ուսուցիչ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ
Գործիքներհարվածային համակարգ
ԱշխատավայրԲերկլիի երաժշտական քոլեջ
ԿրթությունBentley University?
ԱնդամակցությունDream Theater, Annihilator?, MullMuzzler? և Extreme?
Կայքmikemangini.com
 Mike Mangini Վիքիպահեստում

Մայք Մանջինի (Mike Mangini, ապրիլի 18, 1963(1963-04-18)[1], Նյութոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]), ամերիկացի թմբուկահար-վիրտուոզ, 2011 թվականից համարվում է Dream Theater խմբի թմբկահար։ Անցյալում հայտնի էր որպես Annihilator թրեշ–մետալ խմբի մասնակից,ում հետ ձայնագրել է 3 ալբոմ։ Նաև hանդես է եկել Extreme−ի, Սթիվ Վայի և Ջեյք Լաբրիի հետ։ Հայտնի նստաշրջանային երաժիշտ, Բերքլի երաժշտական քոլեջի պրոֆեսոր և մի քանի «World’s Fastest Drummer» («Աշխարհի ամենաարագ թմբուկահար») անվանակոչման ռեկորդակիր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայք Մանջինին սկսել է զբաղվել թմբկահարությամբ հինգ տարեկանից։ Միջնակարգ դպրոցում նա արդեն հանդես էր գալիս տարբեր երաժշտական կոլեկտիվներում։ 1981 թվականին դպրոցն ավարտելուց հետո Մանջինին թողեց երաժշտությամբ զբաղվելը` քոլեջում համակարգչային տեխնոլոգիաներով ուսումնասիրելու նպատակով։ Այն ավարտելուց հետո, նա որոշ ժամանակ աշխատել է մասանգիտությամբ։ Սակայն, 1987 թվականին Մանջինին սկսեց ակտիվորեն հանդես գալ Բոստոնում, որպես նստաշրջանի թմբկահար և մասնավոր դասեր տալ։

1993 թվականին Մայքը մտավ Annihilator թրեշ-մետալ խումբ։ Նա մասնակցել է ստուդիայի Set the World on Fire (1993) ալբոմի ձայնագրությանը։ Մանջինին Annihilator-ի հետ հանդես է եկել մինչև 1994 թվականը։ Իսկ հետո ընդունել է Extreme-ից Նունո Բետենկուրայի հրավերը, փոխարինելով Փոլ Գիրին։ Extreme-ի հետ Մանջինին ձայնագրել է Waiting For The Punchline (1995) ալբոմը։ Իսկ 1995-ին Բետենկուրի համար ձայնագրել է թմբուկի հատված իր Schizophonic սոլո ալբոմի համար, որը դուրս է եկել 1997 թվականին։ Extreme-ի փլուզումից հետո Մայք Մանջինին հաջողությամբ անցել է Սթիվ Ուայի համերգային կազմի լսումները։ Եվ 1966-2000 թվականներին նրա հետ հանդես եկել, նաև մասնակցել է Fire Garden (1996) և The Ultra Zone (1999) ստուդիա ալբոմների, նաև Alive in an Ultra World (2001) համերգային ալբոմի որոշ երգերի ձայնագրություններին։ 2000 թվականին Մանջինին Սթիվ Ուայի հետ մասնակցել է G3 կիթառի ծրագրի շրջագայությանը։ Նույն 2000 թվականին Մանջինին վերադարձել է Բոստոն և դասավանդել Բերկլի քոլեջում՝ որպես պրոֆեսոր։ Միևնույն ժամանակ, նա մասնակցել է ֆրոտմանի Extreme Գարի Շարոնի նախագծին, որը կոչվում էր Tribe of Judah և մի շարք ձայնագրություններում, ներառյալ ՝ Annihilator All for You (2004) և Metal (2007) ալբոմները։ 2010 թվականի վերջին Մայք Մանջինին դարձել էյոթ հավակնորդներից (Մարկո Մինմանեն, Փիթեր Ուայլդոր, Վիրջիլ Դոնատի, Աքիլես Փրեսթեր, Դերեկ Ռոդի և Թոմաս Լանգ) մեկը`փոխարինելու Մայք Պորտնոյին, ով լքել է Dream Theater-ից։ 2011 թվականի ապրիլի 29-ին խումբը Մանջինիին պաշտոնապես հայտարարել է նոր թմբկահար։ Հավակնորդների լսումների ընթացքը նկարահանվել և կազմակերպվել էր վավերագրական ֆիլմի տեսքով[2][3][4]։

Լրացուցիչ Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանջինին ունի «Աշխարհի ամենաարագ թմբկահարների» չորս տիտղոսներից երեքը։ Դրանք են՝ «Ամենաարագ սիմետրիկ բռնելը»`1247 հարված 60 վայրկյանում, « Ամենաարագ ձեռքերը »` 1203 հարված 60 վայրկյանում `առանց ձողեր օգտագործելու և « Ամենաարագ ավանդական բռնելը »` 1126 հարված 60 վայրկյանում։ Բացի դա, նա ունի ոտքերով միայնակ հարվածի արագության ռեկորդ ՝13 222 հարված 15 րոպեում և 5222 հարված 5 րոպեում։

Մայք Մանգինին գրել է երկու գիրք ՝«Ռիթմի գիտելիք» (Rhythm Knowledge) վերնագրով, որն ուսումնասիրում է կառուցվածքների տարրալուծման և պարզեցման տեխնիկան։ Մանջինին եղել է Time Warp ծրագրի անդամ Discovery Channel ալիքում, որտեղ նա ցուցադրել է թմբուկի տեխնիկան ՝ արագընթաց տեսախցիկների առջև (դադաղեցված ռեժիմով)[5]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Annihilator-ի հետ
  • Set the World on Fire (1993)
  • All for You (2004)
  • Metal (Annihilator album)|Metal (2007)
Extreme-ի հետ
  • Waiting for the Punchline (1995)
Սթիվ Վայ|Սթիվ Վայի հետ
  • Fire Garden (1996)
  • G3: Live in Concert (1996)
  • The Ultra Zone (1999)
  • Alive in an Ultra World (2001)
Ջեյմս Լաբրիի հետ
  • Keep It to Yourself (1999)
  • MullMuzzler 2 (2001)
  • Elements of Persuasion (2005)
Dream Theater-ի հետ
  • A Dramatic Turn of Events (2011)
  • Dream Theater (2013)
  • Live at Luna Park (2013)
  • Breaking the Fourth Wall (2014)
  • The Astonishing (2016)
  • Distance over Time (2019)
  • Distant Memories - Live in London (2020)
  • A View from the Top of the World (2021)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայք Մանջինի» հոդվածին։