Մայք Պորտնոյ
Մայք Պորտնոյ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Mike Portnoy |
Ի ծնե անուն | Մայքլ Սթիվեն Պորտնոյ |
Ծնվել է | ապրիլի 20, 1967 (56 տարեկան) Լոնգ Այլենդ, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | պրոգրեսիվ մետալ պրոգրեսիվ ռոք |
Մասնագիտություն | թմբկահար, բեկ-վոկալիստ |
Գործիքներ | հարվածային համակարգ և վոկալ |
Գործունեություն | 1985 թվական — մինչ օրս |
Լեյբլ | Roadrunner Records |
Կրթություն | Բերկլիի երաժշտական քոլեջ, Լոնգ Բիչի ավագ դպրոց և Five Towns College? |
Անդամակցություն | Transatlantic?, Dream Theater?, Nightmare Cinema?, Liquid Tension Experiment?, Liquid Trio Experiment?, OSI?, Adrenaline Mob?, Flying Colors?, The Winery Dogs?, Yellow Matter Custard?, Metal Allegiance? և Sons of Apollo? |
Կայք | mikeportnoy.com |
![]() |
Մայքլ Սթիվեն Պորտնոյ (անգլ.՝ Michael Stephen Portnoy, ապրիլի 20, 1967[1], Long Beach, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի վիրտուոզ-թմբկահար, Dream Theater պրոգրեսիվ մետալ ռոք խմբի նախկին անդամ։ Համարվում է արդի ժամանակի լավագույն թմբկահարներից մեկը։ Մի քանի անգամ հաղթել է «Տարվա լավագույն թմբկահար» անվանակարգում:Պիրտ Նիլից հետո երկրորդ ամենաերիտասարդ թմբկահարն է, ում ներառել են Modern Drummer ամսագրի Պատվո դահլիճ (37 տարեկանում)։ Ջոն Պետրուչիի հետ ստեղծել է Dream Theater-ի վերջին հինգ ալբոմները, սկսած Metropolis Pt. 2: Scenes from a Memory-ից։ Նա գրել է զգալի քանակությամբ երգերի տեքստեր, սկսած A Change of Seasons ալբոմից։
Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայք Պորտնոյը մեծացել է Լոնգ Բիչի Լոնգ Այլենդում, հրեական ընտանիքում։ Նրա հայրը աշխատել է որպես ռադիոկայանի դիջեյ և կարևոր դեր է խաղացել իր որդու երաժշտական նախասիրությունների զարգացման գործում։ Չնայած նրան, որ Մայքը ինքնուրույն է սովորել թմբուկ նվագել,նա դպրոցում հաճախում էր երաժշտության տեսության դասերի։ Այդ ժամանակ նա սկսեց նվագել տեղի խմբերում, ինչպիսիք են Intruder, Rising Power և Inner Sanctum խմբերը, որոնք հետագայում թողարկեցին իրենց ալբոմները։ Մայքը թողեց նրանց այն ժամանակ, երբ նրան կրթաթոշակ տրվեց Բոստոնի Բերքլիի երաժշտական քոլեջում սովորելու համար։ Ի դեպ, նա չկարողացավ ավարտել այն, քանի որ չկարողացավ համատեղել իրենից շատ ժամանակ խլող խումբը և քոլեջը։
2010 թվականին Մայքը ստացավ «Kawasaki Golden Gods» մրցանակը, «Լավագույն թմբկահար» անվանակարգում։
2010 թվականի փետրվարից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում հանդես է եկել Avenged Sevenfold խմբում, որպես թմբկահար։
2010 թվականի սեպտեմբերի 8ին նա իր թվիթերյան և ֆեյսբուքյան էջերում գրել է վոր լքում է Dream Theater խումբը։
2011 թվականին Պորտնոյը երկու համատեղ նաղագիծ սկսեց՝ Adrenaline Mobը Symphony X վոկալիստ՝ Ալեն Ռասելի հետ[2],, և Flying Colorsը՝ Deep Purpleի կիթառահար Սթիվ Մորսի հետ[3]։
Ներկայումս զբաղված է The Winery Dogs ծրագրով։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապրում է Ռոկլենդում իր կնոջ՝ Մառլենի, դստեր՝ Մելոդիի և իր որդի Մաքսի հետ։ Նա ունի շուն՝ Միկին, և երկու կատու՝ Միտենն ու Մինին[4]:.
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիրում է հավաքածուներ ունենալ։ Նա Dream Theater ի հետ կապված իրերի մեծ հավաքածու է ունեցել․ բութլեգեր, պաստառներ և այլն։ Նա նկարահանում էր իր խումբը տեսանյութերի և լուսանկարների վրա։ Տանը նա ուներ ֆիլմերի մեծ հավաքածու։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Czech National Authority Database
- ↑ «MIKE PORTNOY, RUSSELL ALLEN, RICH WARD, MIKE ORLANDO Join Forces In ADRENALINE MOB»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-20-ին։ Վերցված է 2012-01-13
- ↑ «Flying Colors—Featuring Mike Portnoy and Deep Purple’s Steve Morse—Announce Debut Album»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-20-ին։ Վերցված է 2012-01-13
- ↑ «Mike Portnoy (@mikeportnoyinstagram) • Պատկեր և վիդեոն՝ Instagram» (ռուսերեն)։ www.instagram.com։ Վերցված է 2018-08-22
- Ապրիլի 20 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Ամերիկացի թմբկահարներ
- Ամերիկացի ռոք թմբկահարներ
- Հևի մետալ երաժիշտներ
- Ամերիկայի ռոք երաժիշտներ
- Ամերիկացի ռոք երգիչներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի երգահաններ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ