Մայրության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայրության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՆյու Յորք շրջան
Հիմնադրվել է2011
Կայքmommuseum.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Մայրության թանգարան (անգլ.՝ Museum of Motherhood, հայտնի է նաև որպես M.O.M), հասարակական ու կրթական նշանակություն ունեցող թանգարան, ընտանեկան կենտրոն։ Թանգարանը հավաքում և տարածում է տեղեկատվություն, նաև տրամադրում է կրթություն մայրերի, մայրության և ընտանիքի էվոլյուցիայի մասին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 2011 թվականին փոքրիկ ցուցադրությամբ։ Թանգարանի ուշադրության կենտրոնում է ուսումնասիրել և հասկանալ ամերիկյան մայրերին, հայրերին և ընտանիքներին։ Թանգարանը հիմնադրվել է «Մայրության հիմնադրամ» 501c3 հասարակական կազմակերպության ներքո։ Նյու Յորք նահանգում թանգարանը մասնակցել է տարբեր միջոցառումների, այդ թվում՝ «The Moms of Rock» Սենեկա Ֆոլսում կազմակերպված գյուղական ցուցադրությանը, Նյու Յորքի Հինգերորդ պողոտայի ամենամյա ընտանեկան միջոցառումներին։

2011 թվականին Gymboree տեղական ընկերության սեփականատերեր Դեբ Ուիթերֆիլդը և Բերի Հենսոբը Մանհեթենի Վերին Իսթ Սայդ թաղամասի Յորքվիլ հատվածում նվիրաբերել են ժամանակավոր թանգարանի տարածք[2]։ M.O.M.-ն առանձնակի ուշադրություն է դարձնում միջազգային արվեստագետների և ուսանողների ձեռքի աշխատանքներին[3]։

Թանգարանի հիմնադիր Մարթա Ջոյ Ռոսը ստեղծել է «Mom Rock» շարժման գաղափարը Mamapalooza փառատոնի ժամանակ «Moms Rock» արտահայտությունը ներմուծելուց հետո։ Փառատոնը կարևորում է մայրերի արժեքը և նրանց տաղանդը[4]։ Այն ստեղծվել է Նյու Յորքի զբոսայգիների վարչության հետ համատեղ։ 2015 թվականին Ռոսն առաջինն էր, ով Նյու Յորքի քաղաքային համալսարանի ավարտական կենտրոնից ստացել է Մայրական ուսումնասիրությունների մագիստրոսի կոչում[5]։

Ի սկզբանե նախատեսվել էր թանգարանը բացել Վերին Իսթ Սայդում 2011 թվականին[4]։ Թանգարանը գործել է 2014 թվականի ամռան ընթացքում։ 2015 թվականին թանգարանը կազմակերպել է առցանց ցուցահանդեսներ, մասնակցել է մի շարք արվեստի ցուցադրությունների, այդ թվում՝ ժամանակակից հրեական արվեստի Երուսաղեմի ամենամյա 2-րդ բիենալեի «Մայրության արվեստ» ցուցահանդեսին Իսրայելի Hechal Sclomo թանգարանում։ Ամեն տարի թանգարանը մայրություն թեմայով կազմակերպում է ակադեմիական համաժողովներ։ 2016 թվականին տեղի է ունեցել թանգարանի 11-րդ ամենամյա հավաքը, որը երկրորդ անգամ կազմակերպվել է Մանհեթեն քոլեջում։

2016 թվականի հունիսի 1-ին Մայրության թանգարանը ցուցահանդեսի և դասախոսության համար նախատեսված վայրը տեղափոխել է Ֆլորիդայի Սենթ Փիթերսբուրգ քաղաք։ Թանգարան կարելի է այցելել հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին՝ նախօրոք ձեռք բերելով այցելության ժամադրություն[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Women's Museums | M.O.M. Directory». www.momdirectory.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  2. Cohen, Stefanie (2011 թ․ սեպտեմբերի 14). «'Mother' of all museums». New York Post. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 30-ին.
  3. Jr, Ralph Gardner. «Visiting the Museum of Motherhood». Wall Street Journal. ISSN 0099-9660. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
  4. 4,0 4,1 Halperin, Rory (2011 թ․ օգոստոսի 18). «Preview: Museum of Motherhood». Time Out New York Kids. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 30-ին.
  5. Baumgaertner, Gabriel. «Ali Marpet's rare rise to NFL with family by side». www.si.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
  6. «Exploring the Museum of Motherhood». Wilkes Journal-Patriot. 2012 թ․ ապրիլի 4. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]