Մալվինա (կերպար)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալվինա (այլ կիրառումներ)
Մալվինա | |
---|---|
Տեսակ | anthropomorphic puppet?, գրական հերոս, անիմացիոն կերպար և կինոհերոս |
Հեղինակ | Ալեքսեյ Տոլստոյ |
Ներկայացված է | Ոսկե Բանալին |
Սեռ | իգական |
Malvina (character) Վիքիպահեստում |
Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալի կամ Բուրատինոյի արկածները» (1936) գրքի ճենապակյա գլխով և կապույտ մազերով հերոսուհին։
Մալվինան գորշ կապտավուն մազերով աղջիկ է, հանդիսանում է Կարաբաս Բարաբասի տիկնիկային թատրոնի ամենագեղեցիկը։ Նա ունի ճենապակյա գլուխ և բամբակով լցոնված մարմին։
Մալվինան դաժան Բարաբասից փախչում է անտառ և հանդիպում Բուրատինոյին։ Անտառի կենդանիները, թռչունները և մի քանի միջատներ սիրահարվում են նրան, քանի որ նա շատ նուրբ և գեղեցիկ է։ Նրանք Մալվինային տալիս են այն ամենը, ինչը որ անհրաժեշտ է կյանքի համար[1]։
Մալվինայի գլխավոր ուղեկիցը Արտեմոն պուդելն է։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալվինան ռուսական ռոմանտիկ պոեզիայի ընդհանուր անուն է։ Այն հաճախ հանդիպում է Վասիլի Ժուկովսկու, Կոնստանտին Բատյուշկովի և Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործություններում։ Այս անունը իր հանրաճանաչությունը ձեռք է բերել 18֊րդ դարում՝ Օսիանի բանաստեղծությունների շնորհիվ։ Մալվինան եղել է Օսիանի մահացած որդու ընկերուհին։ Պոեզիայի այս անունը աստիճանաբար գործածվեց ռոմանսներում։ Տոլստոյը իր հերոսուհուն նույնպես տվեց այս անունը, որն արդեն ռուսական ընթերցողի ականջներում էր[2]։
Նախատիպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալվինայի նախատիպը Կարլո Կոլլոդիի «Պինոկիոյի արկածները» գրքի հերոսուհի բարի փերին է, ում մազերը նույնպես մուգ կապույտ էր։
Բացի այդ, Մալվինայի պատկերով արտացոլվում է Կոլումբինայի մի շարք առանձնահատկությունները` իտալական դիմակահանդեսի կատակերգական կոմպոզիցիայի բնույթը։ Կոլոբինայի պատկերով հիմնականում ցուցադրվում է գեղեցկությունը, ինչպես նաև շեշտը դրվում է ազնվության, պարկեշտության և լավ տրամադրություն վրա։