Jump to content

Մալուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օպտիկական մալուխ

Մալուխ, էլեկտրական, պաշտպանական ծածկույթով պատված, հերմետիկ պատյանով մեկ կամ մի քանի մեկուսացված հոսանքատար ջղեր։ Կիրառվում են էլեկտրաէներգիայի կամ էլեկտրական ազդանշանների հաղորդման համար։ Մալուխների հիմնական կոնստրուկցիոն տարրերն են հոսանքատար ջղերը, մեկուսացումը և պատյանը։ Մալուխները լինում են՝ ուժային (ցածրավոլտ, բարձրավոլտ, գերբարձրավոլտ), էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման հոսանքատար ջղերը հիմնականում պատրաստվում են էլեկտրատեխնիկական պղնձից և ալյումինից։ Կախված նշանակումից և շահագործման պայմաններից հոսանքատար շղերը կարող են ունենալ ճկունության տարբեր աստիճաններ, նորմալ (անշարժ միջադիրի համար), ճկուն (մոնտաժի ժամանակ մեծ ճկունություն պահանջող անշարժ միջադիրի համար), առանձնապես ճկուն (1946

Ուժային մալուխներում ջղերը մեկուսացվում են նավթային և սինթետիկ յուղերով տոգորված տարբեր հաստության (0,045, 0,03, 0,12 և 0,17 մմ) մալուխային թղթով կամ իներտ գազով լցված թղթով, պոլիվինիլքլորիդով, վուլկանացված ռետինով, կապի մալուխներում՝ պոլիէթիլենով, օդապլաստմասսայով և կիսաօդային մեկուսացումով։ Մեկուսացման հիմնական պարամետրերն են՝ մեկուսիչի ծավալային դիմադրությունը (Մ), դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսը (tg6), դիէլեկտրիկ թափանցելիությունը (g), էլեկտրական ամրությունը (E)։ Նշանակումից և շահագործման պայմաններից կախված մալուխային մեկուսացմանը ներկայացվում են հատուկ պահանջներ՝ ջերմակայունություն, խոնավակայունություն, ճառագայթակայունություն և այլն։ Պատյանը նախատեսված է ջղերի մեկուսացումը խոնավության, լույսի, քիմիական նյութերի ազդեցությունից և մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու համար։ Պատյանը հիմնականում պատրաստվում է մետաղից պոլիէթիլենից և պոլիամիդային խեժերից։ Պաշտպանական ծածկույթները (պողպատե ժապավեններ և տարբեր պրոֆիլի մետաղալարեր) ծառայում են պատյանը մեխանիկական վնասվածքներից և կոռոզիայից պաշտպանելու համար։

Մալուխի արդյունաբերությունը բարձր տեմպերով սկսել է զարգանալ 19-րդ դարի 80-ական թթ. Գերմանիայում, Իտալիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 164