Մաթե Ալտերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաթե Ալտերի
Բնօրինակ անունֆր.՝ Mathé Altéry
Ի ծնե անունՄարի-Թերեզ Ռենե Միշելին Ալտար
Նաև հայտնի է որպեսMathé Altéry
Ծնվել էսեպտեմբերի 12, 1927 (96 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Ժանրերփոփ և օպերա
ՄասնագիտությունԵրգչուհի, դերասան
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն1950-2000
ԼեյբլPathé-Marconi?
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Մաթե Ալտերի (ֆրանս.՝ Mathé Altéry), կամ Մարի-Թերեզ Ալտար, սեպտեմբերի 12, 1927(1927-09-12)[1], Փարիզ[2]), ֆրանսիացի երգչուհի, դերասան. 1956 թվականին Մաթե Ալտերին մասնակցել է առաջին Եվրատեսիլ երգի մրցույթին, որը հեռարձակվել էր ռադիոյով. Նա ներկայացրել է Ֆրանսիան իր «Le Temps Perdu» («Կորսված ժամանակ») երգով.

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթե Ալտերին իր երաժշտական կարիերան սկսել է Շերբուրում, որտեղ այդ ժամանակ աշխատում էր հայրը՝ տենոր Մարիո Ալտերին[3]։ Այնուհետև որպես երգչուհի աշխատանքի է անցել Փարիզի Théâtre du Châtelet-ի երգչախմբում։

1956 թվականին Դանի Դոբերսոնի հետ ներկայացրել է Ֆրանսիան Եվրատեսիլի առաջին մրցույթում։ Պարզ չէ, թե նրանք որ տեղն են գրավել, քանի որ այն ժամանակ հայտարարվել է միայն մրցույթի հաղթողը[4]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթե Ալտերին երաժշտական իր կարիերայի ընթացքում թողարկել է ստուդիական վեց ալբոմ և մեկ ժողովածու[5]։

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 13 Melodies De La Belle Epoque (1966)
  • Chante...
  • 13 Succès De Comédies Musicales
  • 67
  • 13 Valses De La Belle Epoque
  • Les Plus Beaux Chants De Noël

Ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1971: Les 13 Titres D'Or De Mathe Altery

Մեծարում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին երգչուհին արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի և այդ շքանշանի ասպետի կոչման[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. IMDb|osoba|1180654|Mathé Altéry
  3. «Biography of Mario Altéry». Astrotheme (անգլերեն). www.astrotheme.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 16-ին.
  4. «Eurovision Song Contest 1956». EBU (անգլերեն). www.eurovision.tv. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 16-ին.
  5. «Mathé Altéry Discography at Discogs». Discogs (անգլերեն). www.discogs.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 16-ին.
  6. Décret du 31 décembre 2006 portant promotion et nomination.