Ճակատագրական ութնյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճակատագրական ութնյակ
անգլ.՝ Hard Eight
Երկիր ԱՄՆ
Ժանրնեո նուառ, քրեական ֆիլմ[1] և դրամա[1][2]
Թեմամոլեխաղ
Թվական1996
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓոլ Թոմաս Անդերսոն[1][3][2]
ՊրոդյուսերՔիթ Սիմփլզ
Սցենարի հեղինակՓոլ Թոմաս Անդերսոն
ԴերակատարներՖիլիպ Բեյքեր Հոլ[3][2][4], Ջոն Ք. Ռայլի[3][2][4], Գվինեթ Փելթրոու[3][2][4], Սեմյուել Ջեքսոն[3][2][4], Ֆիլիպ Սեյմուր Հոֆման[2][4], Ֆ. Ուիլյամ Պարկեր[5] և Մելորա Ուոլթերս[5]
ՕպերատորՌոբերտ Էլսվիթ
ԵրաժշտությունՋոն Բրայոն
ՄոնտաժBarbara Tulliver?
Պատմվածքի վայրԼաս Վեգաս Վելլի
ԿինոընկերությունTrinity? և Rysher Entertainment
Տևողություն98 րոպե

Ճակատագրական ութնյակ (անգլ.՝ Hard Eight), 1996 թվականի ամերիկյան թրիլլեր, որը գրվել և նկարահանվել է Պոլ Թոմաս Անդերսոնի կողմից ։ Ֆիլմում նկարահանվել են Ֆիլիպ Բեյքեր Հոլը, Ջոն Քրիստոֆեր Ռայլին, Գվինեթ Փելթրոուն և Սեմյուել Լ. Ջեքսոնը։ Ֆիլմում փոքր դերեր են կատարել Ռոբերտ Ռիջլին, Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը և Մելորա Ուոլթերսը[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուրջ 60 տարեկան խաղամոլ Սիդնին հանդիպում է մի երիտասարդ մարդու՝ Ջոնին, ով խորտկարանից դուրս նստած ծխում էր, և նրան առաջարկում է մի բաժակ սուրճ։ Սիդնին իմանում է, որ Ջոնը փորձում է 6000 դոլար գտնել իր մոր հուղարկավորության համար։ Նա առաջարկում է Ջոնին գնալ Լաս Վեգաս, որտեղ ինքը նրան կսովորեցնի բավական գումար վաստակել ապրելու համար։ Սկզբում Ջոնը վատատեսորեն է վերաբերվում, սակայն համաձայնում է Սիդնիի առաջարկին։

Երկու տարի անց Ջոնը, որը վաստակել էր շատ ավելին, քան պետք էր թաղման համար, դարձել է Սիդնիի օգնականը։ Ջոնը ձեռք է բերում նոր ընկեր՝ Ջիմին, որ աշխատում էր որպես թիկնապահ, իսկ վերջինս էլ ներգրավում է Կլեմենտինին, ով մատուցող էր Ռենոյում։ Սիդնին հանդիպում է Կլեմենտինին և իմանում է նրա աշխատանքի բնույթի մասին։ Իրականում նա ցանկանում է, որ Կլեմենտինը կապվի Ջոնի հետ։

Ուշ գիշերին Սիդնին զանգ է ստանում Ջոնից, որը նրան կանչում է մոթել։ Նա տեղ է հասնում և տեսնում, որ Ջոնն ու Կլեմենտինը պատանդ են վերցրել Կլեմենտինի հաճախորդին, որը հրաժարվել էր վճարել 300 դոլարը։ Ջոնը հայտնում է, որ նա և Կլեմենտին պետք է փախչեն։ Լարվածությունն ավելի է մեծանում, քանի որ նրանք զագել են պատանդի կնոջը՝ պահանջելով գումարը։ Նրանք պլան չունեն և ծեծում են պատանդին։

Սիդնին կարողանում է հանգստացնել իրավիճակը՝ Ջոնին և Կլեմանտինին խորհուրդ տալով փախչել քաղաքից և ուղևորվել Նիագարայի ջրվեժ՝ այնտեղ անցկացնելու իրենց մեղրամիսը։ Այդ երկուսի հեռանալուց հետո Սիդնին մաքրում է մոթելի սենյակը և վերացնում բոլոր հետքերը։ Նա հանդիպում է Ջիմին, որն սպառնում է Ջոնին ասել, թե Սիդնին սպանել է նրա հորը, եթե նա իրեն չտա 10,000 դոլար, սակայն նա այդքան գումար չունի և տալիս է 6000 դոլար, ապա գնում Ջիմիի տուն և կրակում նրա վրա։ Նա վերադառնում է նույն խորտկարան, որտեղ նա առաջին անգամ հանդիպել էր Ջոնին։ Ֆիլմի եզրափակիչ տեսարանում Սիդնին ծածկում է շապիկի մանժետի արյունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը, որն սկզբում կոչվել է «Սիդնի», Անդերսոնի առաջին գեղարվեստական ֆիլմն է, և նրա սյուժեն հիմնված է Անդերսոնի «Ծխախոտ և սուրճ» կարճաժամկետ ֆիլմի (1993) վրա[7][8]։ «Ճակատագրական ութնյակ» ֆիլմը 1996 թվականին ներկայացվել է Կաննի կինոփառատոնում[9]։ Հալը, Ռայլին, Ռիջլին և Ուոլթերսը պարբերաբար հայտնվել են ռեժիսորի հաջորդ ֆիլմերում, իսկ Հոֆմանը մասնակցել է իր կենդանության օրոք թողարկված բոլոր ֆիլմերին, բացի մեկից։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատ Ռոջեր Էբերտը ֆիլմի մասին գրել է. «Ֆիլմերը, ինչպիսին է «Ճակատագրական ութնյակը», հիշեցնում են ինձ, թե ինչպիսի օրիգինալ, հմայիչ կերպարներ կարող են երբեմն ֆիլմերն առաջարկել մեզ»[10]։

Rotten Tomatoes կայքում ֆիլմին տրվել է 83% վարկանիշ՝ հիմնված 35 կարծիքների վրա[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0119256/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.filmaffinity.com/es/film485588.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=50891.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.imdb.com/title/tt0119256/fullcredits
  5. 5,0 5,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. Conrad, Mark T. The Philosophy of Neo-Noir, 2009. The University Press of Kentucky. 081319217X.
  7. Mottram, James (2006). The Sundance Kids : how the mavericks took back Hollywood. NY: Faber & Faber, Inc. էջ 129. ISBN 9780865479678.
  8. Waxman, Sharon R. (2005). Rebels on the backlot: six maverick directors and how they conquered the Hollywood studio system. HarperCollins. էջ 87. ISBN 978-0-06-054017-3.
  9. «Festival de Cannes: Hard Eight». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 20-ին.
  10. Ebert, Roger (1997 թ․ փետրվարի 27). «Hard Eight». Chicago Sun Times.
  11. Ճակատագրական ութնյակ(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]