Ղազախստանի կանանց պետական մանկավարժական համալսարան
Ղազախստանի կանանց պետական մանկավարժական համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1944 |
Երկիր | Ղազախստան և ԽՍՀՄ |
Տեղագրություն | Ալմաթի |
Կայք | qyzpu.edu.kz/kz/ |
Ղազախստան, ԽՍՀՄ դեռ չունի տեղորոշման քարտեզներ. | |
Ղազախստանի կանանց ազգային մանկավարժական համալսարան (ՂազԱզգԿանՄՀ) (ղազ.՝ Қазақ ұлттық қыздар педагогикалық университеті), Ալմա Աթայում գտնվող բարձրագույն ուսումնական հաստատություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղազախստանի պետական կանանց մանկավարժական ինստիտուտը հիմնադրվել է 1944 թվականի օգոստոսի 15-ին։ Հիմնադրման համար հիմք է հանդիսացել Ղազախական ԽՍՀ Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի «Ղազախստանի երիտասարդ կանանցից որակյալ մանկավարժական կադրեր պատրաստելու մասին» № 457 որոշումը։ Սկզբում համալսարանը բաղկացած էր երեք ֆակուլտետներից` ֆիզիկամաթեմատիկական, պատմական և լեզվի ու գրականության։ 1945 թվականին բացվեց բնական-աշխարհագրական ֆակուլտետը, 1968 թվականին՝ երգի և երաժշտության ֆակուլտետը։ 1971 թվականին լեզվի և գրականության ֆակուլտետը վերափոխվեց բանասիրական, իսկ պատմականը` պատմա-մանկավարժական ֆակուլտետի։ 1984 թվականին պատմա-մանկավարժական ֆակուլտետը բաժանվեց պատմական ֆակուլտետի և նախադպրոցական դաստիարակության ֆակուլտետի[1]։
1954 թվականից հետո մի քանի անգամ բարձրացվեց ինստիտուտը փակելու հարցը, քանի որ այն կատարել էր նախանշված նպատակը, սակայն Ղազախական ԽՍՀ իշխանությունները որոշեցին պահպանել բուհը[2]։
2000 թվականին ստեղծվեցին պատմա-բանասիրական և տնտեսագիտության ֆակուլտետները, ինչպես նաև բնագիտության և կրթության սպասարկման ֆակուլտետները[1]։ 2003 թվականից համալսարանում լույս է տեսնում սեփական թերթ «Ակտոտի» անվանումով[3]։
2005-2010 թվականների կրթության զարգացման պետական ծրագրի շրջանակներում ինստիտուտում ներդրվել է որակի կառավարման յուրահատուկ համակարգ, անցում է կատարվում ուսուցման կրեդիտային համակարգին, ինչպես նաև «բակալավրիատ-մագիստրատուրայի» երկաստիճան ուսուցման համակարգին։ Ղազախստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը կից Ազգային հավատագրման կենտրոնի վարկանիշով 2006 թվականից ինստիտուտը մանկավարժական ուսումնական հաստատությունների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը[2]։
Ղազախստանի նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի № 805 հրամանագրով Ղազախստանի կանանց պետական մանկավարժական ինստիտուտին շնորհվել է ազգային կարգավիճակ[4]։
Համալսարանի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական հետազոտությունները համալսարանում իրականացնում են 32 ամբիոնները, սոցիալական և գենդերային հետազոտությունների գիտահետազոտական ինստիտուտը, հիմնարար գիտահետազոտական կենտրոնը և 3 գիտահետազոտական լաբորատորիաները։
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մշակույթի և արվեստի ֆակուլտետ։
- Սոցիալ-մարդասիրական ֆակուլտետ։
- Բնագիտության ֆակուլտետ։
- Բանասիրական ֆակուլտետ։
- Ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ։
- Մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետ[5]։
Այսօր համալսարանում աշխատում են ավելի քան 700 դասախոսներ[2]։ Համալսարանում գործում են «Այգուլ» վոկալ գործիքային անսամբլը, «Օներժաստան» օպերային ստուդիան, միջազգային մրցույթի դափնեկիր «Ուլար» ժողովրդական ազգագրական համույթը, «Թոմիրիս» և «Երկենազ» վոկալ պարային խմբերը։
Հայտնի շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինստիտուտի շրջանավարտներից են Սոցիալիստական աշխատանքի հերոսներ Ռ. Բ. Նուրթազինան, Ռ. Մախատովան, «Даңқ белгісі» շքանշանի ասպետ, «Қажырлы еңбегі үшін» մեդալակիր, ինստիտուտի երրորդ ռեկտոր Ա. Իբրաևան, Գերագույն Խորհրդի պատգամավոր Ժ. Կուլենովան, Ազգային ժողովի պատգամավոր, Ղազախստանի հանրապետության Կրթության և գիտության նախկին նախարար, Ղազախստանի պետական կանանց մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, Ղազախստանի հանրապետության վաստակավոր գործիչ Շ. Կ. Բերկիմբաևան, հասարակական գործիչ, Բնակչության սոցիալական պաշտպանության նախարար, ՂՀ Մեջլիսի 3 գումարումների պատգամավոր Զ. Կադիրովան, «Мемлекеттік тілге құрмет» միավորման նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Ա. Օսմանովան, գիտնականներ Ու. Սուբհանբերդինան, Ս. Ուզակպաևան, Զ. Ժակիշևան, բանաստեղծուհիներ Ա. Բակտեգերեևան, Ա. Բերկենովան, երգչուհիներ Մ. Երալիևան, Ու. Այնակուլովան, Դ. Խամզինան, Գ. Օմիրբաևան, Ու. Բելգոզիևան և ուրիշներ։
Համալսարանի պատմական մասնաշենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանանց մանկավարժական համալսարանի ուսումնական մասնաշենքը կառուցվել է 1954 թվականին ճարտարապետ Վ. Բիրյուկովի և ճարտարագետ Վ. Բրանդտի նախագծով։ Այն գտնվում է Գոգոլի փողոցի թիվ 114 հասցեում ։
Այտեկե բի փողոցի, 99 հասցեում նոր շենքի կառուցումից հետո, այնտեղ տեղափոխվեցին ռեկտորատը և միշարք ամբիոններ։ Նոր մասնաշենքը կառուցվեց պատմական շենքի ետնամասում։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը իրենից ներկայացնում է ճարտարապետական հուշարձան, որը կառուցվել է ղազախական ազգային ճարտարապետությանը բնորոշ դասական ոճերով։ Շինությունը ծավալային նախագծային կառուցվածքով եռահարկ է, ուղղանկյան տեսքով և կառուցված է դասական ավանդույթներով։ Հիմնական մուտքը տեղակայված է շինության գլխավոր առանցքի վրա, ունի սյունազարդ նախասրահ, կողապաշտպան քանդակազարդ սյուներով։ Առաջին հարկը կառուցված է ցոկոլային կոպտատաշ քարով։ Առաջին հարկի պատը ողջ երկանքով բաժանված է քառանկյուն հարթ որմնասյուներով, որոնք ծառայում են որպես հենասյուն, սյունազարդ նախասրահի համար։ Ճակատային մասի կառուցվածքային լուծումների հիմքում դրված են հորիզոնական զույգված լուսամուտային որմնախորշերը։ Շենքի պարագծով կառուցված է բազմաբևեռ քիվ խորհրդային և ազգային զարդանախշերի խորհրդանիշերի տարրերով[6]։
Հուշարձանի կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի նոյեմբերի 10-ին հաստատվեց Ալմա Աթա քաղաքի տեղական նշանակության պատմական հուշարձանների նոր Պետական ցուցակը, միաժամանակ չեղյալ համարվեց նախկինում գործող դրա հետ կապված բոլոր որոշումները[7]։ Այդ որոշմամբ պահպանվել էր համալսարանի շենքի կարգավիճակը, որպես տեղական նշանակության հուշարձան։ Պահպանվող գոտիների սահմանները հաստատվեցին 2014 թվականին[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Казахский государственный женский педагогический институт // Казахстан. Национальная энциклопедия. — Алматы: Қазақ энциклопедиясы, 2005. — Т. III. — ISBN 9965-9746-4-0.
- ↑ 2,0 2,1 2,2 «История университета». Казахский национальный женский педагогический университет.
- ↑ «Казахский государственный женский педагогический университет». Портал «История Казахстана». 2016 թ․ հոկտեմբերի 24.(չաշխատող հղում)
- ↑ «Указ Президента Республики Казахстан от 25 декабря 2018 года № 805 «О внесении дополнений в указы Президента Республики Казахстан от 5 июля 2001 года № 648 «О присвоении особого статуса высшим учебным заведениям» и от 21 апреля 2008 года № 573 «О вопросах государственных высших учебных заведений, первые руководители которых назначаются на должности и освобождаются от должностей Президентом Республики Казахстан»». zakon.kz.
- ↑ «Университет на univer.in». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Управление г. Алматы. Здание Каз.Гос. жен. пед. института». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Постановление Акимата города Алматы от 10 ноября 2010 года N 4/840 «Об утверждении Государственного списка памятников истории и культуры местного значения города Алматы»
- ↑ Решение ХХХI сессии маслихата города Алматы V созыва от 10 сентября 2014 года N 261 «Об утверждении границ охранных зон, зон регулирования застройки и зон охраняемого природного ландшафта объектов историко-культурного наследия города Алматы»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2020-08-15 Wayback Machine
- Ղազախաստանի լավագույն անձինք Արխիվացված 2014-10-06 Wayback Machine
- Ղազախաստանի ազգային հանրագիտարան Արխիվացված 2019-07-23 Wayback Machine