Ձմեռ պապը և ամառը
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և կինոնկար |
---|---|
Ժանր | սուրբծննդյան ֆիլմ |
Ռեժիսոր | Վալենտին Կարավաև |
Սցենարիստ | Վասիլի Լիվանով |
Հնչյունավորում | Եվգենի Շուտով, Եվգենի Վեսնիկ, Զինաիդա Նարիշկինա, Կլարա Ռումյանովա, Մարիա Վինոգրադովա և Մարգարիտա Կորաբելնիկովա |
Երաժշտություն | Եվգենի Կրիլատով |
Օպերատոր | Բորիս Կոտով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1973 |
Ձմեռ պապը և ամառը, խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ-հեքիաթ այն մասին, թե ինչպես են երեխաները Ձմեռ պապին ծանոթացնում ամռան հետ[1]։ Այն նկարահանվել է ռեժիսոր Վալենտին Կարավաևի հետ[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի անգամ Նոր տարվա նախօրեին Ձմեռ պապն՝ իր նվերներով լի պարկը ուսին ուղևորվում է իր ավանդական ճանապարհորդությանը, որպեսզի երեխաներին հանձնի նվերներն ու հանկարծակի իմանում է ամռան գոյության մասին, որի մասին մինչ այդ ոչինչ չգիտեր։ Երեխաներին ամանորյա ցերեկույթին հարցնելով ամռան մասին` Ձմեռ պապն այդպես էլ չիմացավ ամռան էությունը։ Վերադառնալով իր տուն՝ հյուսիս, նա սկսում է ամանորյա նվերները ներկել անհասկանալի կանաչ գույներով` երգելով մի անհասկանալի երգ անհասկանալի ամառվա մասին։ Նույնիսկ երազում Ձմեռ պապը կանաչ մղձավանջներ է տեսնում, թե ինչպես են բոլորը ծիծաղում նրա և նրա տգիտության վրա։ Ամբողջ ձմեռ տանջվելով` Ձմեռ պապը որոշում է գնալ քաղաք և տեսնել ամառն իր սեփական աչքերով։ Ամռանը հայտնվելով քաղաքում և զգալով տոթը` Ձմեռ պապն իրեն սկսեց վատ զգալ, բայց երեխաները միջոց գտան. նրանք Ձմեռ պապին հյուրասիրեցին պաղպաղակով և նստեցնելով պաղպաղակ վաճառողի սայլակի վրա, որոշեցին շրջել քաղաքով մեկ և ցույց տալ ամառը։ Երեխաների շնորհիվ տեսնելով ամառվա գեղեցկությունը` կանաչ անտառ, կանաչ խոտ, գորտեր ու թիթեռներ, երջանկացած Ձմեռ պապն երեխաներին պաղպաղակ նվիրեց և օդապարիկով վերադարձավ իր մոտ` հյուսիս։
Ֆիլմի անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարվեստական ղեկավար | Իվան Իվանով-Վանո |
Սցենարիստ | Վասիլի Լիվանով |
Բանաստեղծություններ | Յուրի Էնտին |
Ռեժիսոր | Վալենտին Կարավաև |
Նկարիչ-բեմադրող | Մարիա Ռուդաչենկո |
Երգահան | Եվգենի Կրիլատով |
Օպերատոր | Բորիս Կոտով |
Օպերատորի օգնական | Պոպովա |
Հնչյունային օպերատոր | Վլադիմիր Կուտուզով |
Խմբագրող | Արկադի Սնեսարև |
Օգնականներ | Տուրանովա, Պլեխանովա, Գերասիմովա |
Նկարչի օգնական | Երըկալով |
Նկարիչ-անիմատորներ | Վիտալի Բոբրով, Նիկոլայ Ֆյոդորով, Էլվիրա Մասլովա, Գենադի Սոկոլսկի, Վլադիմիր Բալաշով, Յանա Վոլսկայա, Նատալի Բոգոմոլովա, Սվետլանա Ժուտովսկայա, Իվան Դավիդով, Անպիլով |
Դերերի հնչյունավորողներ | Յեվգենի Շուտով- արջ
Յեվգենի Վեսնիկ- Ձմեռ պապ, բեռնատար մեքենայի վարորդ, ոստիկան, բժիշկ Զինաիդա Նարիշկինա- ագռավ, քաղաքի շատախոս բնակչուհի Կլարա Ռումյանովա- Նապաստակ, աղջիկ Մարգարիտա Կորաբելնիկովա- էգ արջ Ֆիլմում նկարահանվել է նաև «Սպուտնիկ» մանկական երգչախումբը |
Կինոնկարի հեղինակ | Լյուբով Բուտիրինա |
Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երգ ամռան մասին» երգը ընդգրկված է «Մելոդիա» կազմակերպության «երգեր մուլտֆիլմերից» ժողովածուիի մեջ, որոնք թողարկվել են մանկական սկավառակներում, ժապավենային գլաններում և «Սվեմա» կոմպակտ-սկավառակներում։ 1992 թվականից «Պեսենկա» երգը վերաթողարկվում է «Ապրելևկա սաունդ» ընկերության կողմից ձայնապնակների, ձայնասկավառակների և կոմպակտ-սկավառակների վրա, ավելի ուշ «Մոռոզ Ռեքորդս», «Տվիկ Լիրեկ» ընկերությունների կողմից կասետաներում և ձայնասկավառակներում, իսկ 1999 թվականից MP3 սկավառակներում, ավելի ուշ WMA-ում։ Մուլտֆիլմում ռադիոընդունիչով հնչում է երգահան` Բլանտերի «ամառային երգ» երգից մի հատված՝ հիմնված Լիֆշիցայի բանաստեղծության վրա, որն էլ ներկայացնում է Արկադի Ռայկին։
1990-ական թվականներին «Տվիկ Լիրեկ» ընկերության կողմից թողարկվում է հեքիաթի (հիմնված մուլտֆիլմի վրա) ձայնասկավառակը։ Խոսքերի հեղինակն Ալեկսանդրա Պոժարովան է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Георгий Бородин. Образ Деда Мороза в российской анимации октябрь 2007
- ↑ «Наши мультфильмы». — Издательская программа «Интерроса», 2006. — С. Валентин Караваев. — 352 с. — ISBN 5-91105-007-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեորգի Բորոդին «Ամանորյա անիմացիա» Animator.ru կայքում
- «Ձմեռ պապը և ամառը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Ձմեռ պապը և ամառը» կադրեր ֆիլմից
- Песенка о лете из мультфильма «Дед Мороз и лето» - слушать песню онлайн с текстом
|