Հրանտ Մաթևոսյանի հուշարձան (Երևան, Նոր Նորք)
Արտաքին տեսք
Հրանտ Մաթևոսյանի հուշարձան | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Նոր Նորք |
Գտնվում է | Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի բակում |
Քանդակագործ(ներ) | Արտաշես Հովսեփյան |
Հիմնադրում | 2013, սեպտեմբերի 12 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հրանտ Մաթևոսյանի հուշարձան, գտնվում է Երևանի Նոր Նորք համայնքում, Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի բակում, տեղադրվել է 2013 թվականի սեպտեմբերի 12-ին։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քանդակագործ՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արտաշես Հովսեփյան
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ մեծանուն գրող, հրապարակախոս Հրանտ Մաթևոսյանի հուշարձանը տեղադրվել է 2013 թվականի սեպտեմբերի 12-ին, Երևանի Նոր Նորք համայնքի 2005 թվականից Հրանտ Մաթևոսյանի անունը կրող դպրոցի բակում (Երևան, Դավիթ Մալյան 24)[1]։
Քանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Հրանտ Մաթևոսյանի որդուն՝ Դավիթ Մաթևոսյանին։
Հրանտ Մաթևոսյանին նվիրված հուշարձան կա նաև Վանաձոր քաղաքում (քանդակագործ՝ Սևո (Սարգիս Ղարիբյան))։