Jump to content

Հրանտ-Լեոն Ռանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանտ-Լեոն Աղվանի Ռանոս
Grant-Leon Ranos
Անձնական տվյալներ
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 20, 2003(2003-07-20) (21 տարեկան)
Ծննդավայր Գերմանիա
Հասակ 1.80
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ
Համար 28
Պատանեկան կարիերա
-2012 Գերմանիա ՖԱ Բենինգսեն
2012-2017 Գերմանիա Հաննովեր 96
2017-2018 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
2018-2022 Գերմանիա Բավարիա Մյունխեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2022—2023 Գերմանիա Բավարիա Մյունխեն II 45 (23)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Հրանտ-Լեոն Աղվանի Ռանոս (գերմ.՝ Grant-Leon Ranos, հուլիսի 20, 2003(2003-07-20), Gehrden, Հանովեր, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա), Գեհրդեն, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա), հայ ֆուտբոլիստ, ով հարձակվողի դիրքում հանդես է գալիս գերմանական Մյունխեն քաղաքը ներկայացնող «Բորուսիա մյոնխենգլադբախ» ֆուտբոլային ակումբում, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ-Լեոն Ռանոսը ծնվել է 2003 թվականի հուլիսի 20-ին Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասում՝ Հաննովեր քաղաքի արվարձանային Գեհրդեն բնակավայրում՝ հայկական ընտանիքում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ-Լեոնը մինչև 2022 թվական հանդես է եկել գերմանական «Բենիգսենի», «Հանովեր 96-ի», Դորտմունդի «Բորուսիայի» և Մյունխենի «Բավարիայի» պատանեկան թիմերում։ 2022-23 թվականների մրցաշրջանում Հրանտ-Լեոն Ռանոսը «Բավարիայի» երկրորդ թիմի հետ մասնակցել է Բավարիայի ռեգիոնալ լիգայի առաջնության 24 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում[1]։

2023 թվականի մարտի դրությամբ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 325 հազար եվրո[1]։

2023 թվականի մայիսին Հրանտ-Լեոն Ռանոսը պայմանագիր է ստորագրել Բորուսիա Մյոնխենգլադբախի հետ մինչև 2027 թվականը[2]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականին՝ Գերմանիայում անցկացվելիք 2024 թվականի ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խաղերին ընդառաջ Հրանտ-Լեոն Ռանոսը հավաքականի նորընտիր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի կողմից հրավեր է ստանում հանդես գալու Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանիում։ Հրավերին հայազգի ֆուտբոլիստը պատասխանում է դրական և ձեռք բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

Հանտ-Լեոն Ռանոսը սոցիալական ցանցերում արած գրառմամբ մեկնաբանել է հրավերը Հայաստանի ազգային հավաքականից[1]։

Շատ հուզված եմ Հայաստանի ազգային թիմից առաջին հրավերիս առիթով, մեծ պատիվ է։ Անհամբեր սպասում եմ մարզումներին և հանդիպմանը
- Հրանտ-Լեոն Ռանոս

Թեպետ Թուրքիայի դեմ խաղում նրա դեբյուտի հնարավորությանը[3], Հրանտ-Լեոնը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշում է 2023 թվականի մարտի 28-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Կիպրոսի դեմ ընկերական խաղում դառնալով դուբլի (երկու գոլի) հեղինակ[4]։ Այդ հանդիպումն ավարտվում է ոչ ոքի՝ «2-2» հաշվով և վերջինս դառնում է հայկական կողմից գոլ հեղինակած միակ ֆուտբոլիստը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Հրանտ-Լեոն Ռանոս․ Մեծ պատիվ է, շատ հուզված եմ Հայաստանի թիմից առաջին հրավերիս առիթով | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
  2. «Հրանտ-Լեոն Ռանոսը՝ «Բորուսիայի» խաղացող (ֆոտո)». news.am.
  3. «Հրանտ-Լեոն Ռանոսը չի կարողանա մասնակցել Թուրքիայի դեմ խաղին․ փաստաթղթերը դեռ պատրաստ չեն». asekose.am. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
  4. Արմենիա, Sputnik (20230328T2100+0400). «Ընկերական հանդիպում, ընկերական հաշիվ. Հայաստան–Կիպրոս խաղն ավարտվեց 2։2 հաշվով». Sputnik Արմենիա. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
  5. «Հայաստան-Կիպրոս՝ 2-2. Հրանտ Լեոն-Ռանոսը՝ դուբլի հեղինակ». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.