Հրանոթային համազարկ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանոթային համազարկ
տեսակգեղանկար
նկարիչWillem van de Velde the Younger?[1]
տարի1680[2]
բարձրություն78,5 սանտիմետր[3]
լայնություն67 սանտիմետր[3]
ժանրծովանկար[4]
նյութկտավ[2] և յուղաներկ[2]
գտնվում էՊետական թանգարան[2] և Ամստերդամի պատմական թանգարան[1]
հավաքածուՊետական թանգարան[2], Ամստերդամի պատմական թանգարան[1] և collection Adriaan van der Hoop?[3]
սեփականատերAdriaan van der Hoop?
https://www.wga.hu/html/v/velde/willem/cannonsh.html կայք
Ծանոթագրություններ

«Հրանոթային համազարկ» (հոլ.՝ Het kanonschot), գեղանկար, պատկանում է հոլանդացի ծովանկարիչ Վիլլհելմ վան դե Վելդեի վրձնին։ Նկարել է մոտավորապես 1680-ական թվականներին։ Պահպանվում է Ամստերդամի Ազգային պատկերասրահում (№SK-C-244):

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլլհելմ վան դե Վելդե կրտսերը եղել է իր ժամանակի հայտնի ծովանկարիչներից մեկը։ Իր հոր՝ Վիլլհելմ վան դե Վելդե ավագի պես նա ևս սիրում էր նկարել ծովային տեսարաններ։ Նրա ուշադրությունից ոչ մի դետալ չի վրիպել՝ անկախ նրանից նավը իրականում եղել է բնօրինակի մեջ, թե՝ ոչ։ Սակայն հեղինակը այնքան էլ քմահաճ չի եղել ծովի ու երկնքի հարցում։

Այս նկարում հեղինակը նկարել է ծովի բացարձակ հանգիստ վիճակ։ Առագաստը դանդաղ կայմից իջնում է ներքև։ Ծովի մակերևույթը հանգիստ շարժվում է, օրը պարզ, արևոտ է։ Նավի մոտ երևում է հրավառության համար նոր արձակած ռումբի ծուխը։

1854 թվականին Ադրիան վան Հոփը (1778—1854) նկարը կտակում է Ամստերդամ քաղաքին։ 1885 թվականից այն Ամստերդամի Ազգային պատկերասրահում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Марлейн Доминикус-Ван Суст. Rijksmuseum Amsterdam. Шедевры. Путеводитель. — Amsterdam: Rijksmuseum Amsterdam, 2009. — 144 с. — ISBN 8-716074-020098

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]