Հռիփսիմե Մելիքյան
Արտաքին տեսք
Հռիփսիմե Մելիքյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1865 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 2, 1928 (63 տարեկան) |
Մահվան վայր | Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Հռիփսիմե Մելիքյան (Վարյա (Վարվառե) Մելիքյան, մարտի 5, 1865, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հուլիսի 2, 1928, Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմական գործունեությունը սկսել է 1879 թվականին։ Մասնակցել է հայկական ներկայացումներին Թիֆլիսում։ Այնուհետև մտել է վրացական թատերախումբ։ 1891 թվականին կրկին վերադարձել է հայկական բեմ (խաղացել է շրջիկ թատերախմբերում)։ 1890-ական թվականներին եղել է հայ առաջատար դերասանուհիներից մեկը։ Հանդես է եկել նշանավոր հայ դերասաններ Գևորգ Պետրոսյանի, Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի և մյուսների հետ։
1921 թվականին հաստատվել է ԱՄՆ-ում[1]։
Խաղացած դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պոլինա - Ալեքսանդր Օստրովսկու «Շահավետ տեղ»
- Յուդիֆ - Կարլ Գուցկովի «Ուրիել Ակոստա»
- Մարիա Անդրևնա - Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»
- Գայանե, Անյուտա - Ա. Սումբատով-Յուժինի «Դավաճանություն», «Կապանքներ»
- Էմմա - Պաոլո Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|