Հունոտի կիրճ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f3/Hunot_Canyon%2C_Shushi.jpg/351px-Hunot_Canyon%2C_Shushi.jpg)
Հունոտի կիրճ, բնապատմական արգելոց, որը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում[1]։ Այստեղ են գտնվում պատմական, բնական և ճարտարապետական մի շարք գեղատեսիլ վայրեր։ 2020 թ, Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հունոտի կիրճի զգալի մասը դարձել է պետական սահման, հարավային մասը անցել է Ադրբեջանին։
Ջդրդուզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատարոտ կամ Ջդրդուզ կոչվող դաշտավայրը գտնվում է Շուշի քաղաքի եզրին[2]։ Դաշտն ունի մոտ 5 հեկտար տարածք։
Շուշիի պարիսպներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f8/Shushi%2C.jpg/220px-Shushi%2C.jpg)
Պաշտպանական ամրոցների շինարարությունը սկսվել է 18-րդ դարում[1]։ Դրանք Շուշիին օգնում էին պաշտպանվել Մխիթարաշեն և Քարինտակ գյուղերի կողմից հարձակվող զավթիչներից։ Ինչպես նաև օգնում էին պաշտպանել Հունոտի ջրաղացները, որոնք Շուշիի համար կարևորագույն նշանակություն ունեին։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b9/Hunot_Canyon%2C_Shushi-2.jpg/220px-Hunot_Canyon%2C_Shushi-2.jpg)
Զոնտիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3e/Zontikner%2C_Shushi.jpg/220px-Zontikner%2C_Shushi.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e1/Zontikner.jpg/220px-Zontikner.jpg)
Մամռոտ Քար ջրվեժն ավելի հայտնի է (ռուս.՝ зонтики) Զոնտիկներ կամ Հովանոց անունով։ Սկիզբ առնելով կիրճի ներսից այն թափվում է մամռապատ քարի վրա և հովանոցաձև ջրվեժ ձևավորում։ Մամռոտ Քար ջրվեժը գտնվում է Կարկառ գետի ափին՝ բնական լողավազանի մոտ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d7/Zontikner_Shushi.jpg/220px-Zontikner_Shushi.jpg)
Հունոտ գյուղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունոտ գյուղը հիմնադրվել է 18-րդ դարում։ 1895 թվականին 130 բնակիչ ունեցող գյուղը մեծ դեր էր խաղացել Շուշիի համար։ Բերդաքաղաքին ալյուր մատակարարող ջրաղացների մեծամասնությունը գտնվում էին հենց Կարկառ գետի վրա՝ Հունոտի տարածքում[1]։ Գյուղը լքվել է 1930 թվականին։
Հունոտի ջրաղացներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2c/Hunot.jpg/220px-Hunot.jpg)
Հունոտի կիրճում և դրա շրջակայքում մոտ 12 ջրաղացների ավերակներ են պահպանվել[3]։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին այս ջրաղացները Շուշի քաղաքին ալյուր մատակարարելու գործում մեծ դեր են խաղացել։
Քարանձավ Ավանա Կարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերդաքաղաք Շուշիի կիրճը հայտնի է նաև քարանձավներով, որի վրա այն կառուցվել է։ Դրանցից ամենամեծը և հայտնին Ավանա Կարան քարանձավն է։ Ավանա Կարանը գտնվում է Շուշիի հարավ-արևմուտքում, որը կոչվում է Ավանի Քերծ։ Քարանձավն ունի մոտ 75 մ խորություն և մինչև 15 մ հասնող լայնություն, իսկ բարձրությունը 7-10մ է[1]։ Քարանձավի ուղղահայաց մուտքի մոտ կարող եք տեսնել մարդաշեն հատվածներ, քարե պատեր և այլ կառույցներ։ Դրանք տարիներ շարունակ կառուցվել են տարբեր նպատակների ծառայելու համար, քանի որ քարանձավը մարդկանց կողմից օգտագործվել է Ք.ա. 2-րդ հազարամյակից սկսած մինչև 18-րդ դարը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fe/Shusha_cave.jpg/220px-Shusha_cave.jpg)
Քարանձավ Ալեքսանա Ղուզե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանա Ղուզե քարանձավը գտնվում է Քարինտակ գյուղի հարավ-արևմուտքում՝ Կարպեն Քերծ սարի ստորոտում՝ Զառ գետի ձախ ափին։ Այս քարանձավն ունի մոտ 50 մ խորություն և շուրջ 7 առանձնացած սրահներ։ Հելլենիստական դարաշրջանում բնակեցված լինելով՝ Ք.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 1-ին դարը քարանձավը հանդիսացել է հեթանոսական պաշտամունքի վայր։ Այսօր քարանձավը հանդիսանում է Արցախում բնակվող սպիտակաթև չղջիկների միակ հանգրվանը, որոնցից պետք է խուսափել, քանի որ մարդկանց ներկայությունը կարող է մեծ վնաս հասցնել դրանց բազմացմանն ու զարգացմանը[1]։
Պըլը Պուղի հուշաքար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի սրամիտ Պըլըն ծնվել է 1731 թվականին, և չնայած մահացել է 1810 թվականին՝ նա դեռ ապրում է ժողովրդական բանահյուսության մեջ և ճանաչված է արցախյան բոլոր ընտանիքներում[4]։ Պըլը Պուղին զվարճացնում էր Մելիքին և նրա հյուրերին հանգստի և տոնակատարությունների ժամանակ։ Այդ ժամանակ նա համարձակորեն քննադատում էր նաև Մելիքի սխալ որոշումները, հաճախ դրանով իսկ օգնելով վերջինիս լուծել դժվար խնդիրներ։ Բանահյուսությանը համաձայն՝ Պըլը Պուղիի աճյունը գտնվում է Շոշ և Մխիթարաշեն գյուղերի արանքում տեղակայված քարանձավում, և այդտեղ էլ, 1976 թվականին կառուցվեց Վարանդայի Մելիք Շահնազարի պալատական ծաղրածուի՝ Պըլը Պուղու հուշաքարը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Հունոտի Կիրճ - ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ - Karabakh Travel». karabakh.travel. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Արցախի զարմանահրաշ վայրերը». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «ՀՈՒՆՈՏԻ ԿԻՐՃ. ԱՐՑԱԽԻ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԻՑ ՄԵԿԸ | Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության». hushardzan.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ “Guidebook Artsakh”, Ministry of Economy of NKR, Stepanakert, 2016