Հունգարիայի Սահմանադրություն
Հունգարիայի Սահմանադրություն հունգ.՝ Magyarország Alaptörvénye[1] | |
---|---|
Օրինգածի հրապարակման ամսաթիվ | ապրիլի 25, 2011 |
Hungarian Constitution of 1949? | |
Կայք | սահմանադրություն |
Հունգարիայի Սահմանադրություն (հունգ.՝ Magyarország Alaptörvénye, ավելի վաղ հունգ.՝ A Magyar Köztársaság alkotmánya), Հունգարիայի հիմնական օրենքը, որն ընդունվել է 2011 թվականի ապրիլի 18-ին երկրի խորհրդարանի կողմից։ Ստորագրվել է 2011 թվականի ապրիլի 25-ին երկրի նախագահի կողմից և ուժի մեջ է մտել 2012 թվականի հունվարի 1-ից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 2012 թվականը Հունգարիայի հիմնական օրենքը 1949 թվականի Սահմանադրությունն էր, որում 1989 թվականից ի վեր արմատական փոփոխություններ են կատարվել։
2010 թվականին խորհրդարանական ընտրություններում Ֆիդես-Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցությունը ստացել է մանդատների ավելի քան երկու երրորդը՝ սահմանադրական մեծամասնությունը։
Հիմնական դրույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրի անվանումը Հունգարական Հանրապետություն-ից փոխվում է պարզապես Հունգարիա, թեև կառավարման ձևը մնում է Հանրապետական[2][3]։ Մասնավորապես, փոփոխությունը մատնանշում է երկրի ընկալման անհրաժեշտությունը՝ առանց ուշադրության կենտրոնում պահելու նրա ներկա սահմանները. արտասահմանյան հունգարացիները իրավահավասար են ճանաչվում։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունգարիայի նոր սահմանադրության մեջ արձանագրվում է, որ Հունգարիայի ժողովրդին միավորում են Աստված և քրիստոնեությունը։ Պետության համար ամրագրվում է կյանքի պաշտպանության պարտականությունը, ընդ որում՝ նշվում է, որ կյանքը սկսվում է բեղմնավորման պահից։ Փաստորեն Սահմանադրության այս հոդվածը կարող է մեկնաբանվել որպես աբորտների արգելք։ Նոր սահմանադրության մեջ ամուսնությունը մեկնաբանվում է նաև որպես տղամարդու և կնոջ միություն, ինչի կապակցությամբ փաստաթղթի որոշ քննադատներ կարծում են, որ Սահմանադրությունը հիմք է ստեղծում համասեռամոլների և երկրի այն բնակիչների նկատմամբ խտրականության համար, որոնք քրիստոնյա չեն[4]։
2011 թվականի ապրիլի 15-17-ը Հունգարիայում տեղի ունեցան բազմահազարանոց բողոքի ակցիաներ՝ ընդդեմ նոր սահմանադրության ընդունման։ Այդ կապակցությամբ կառավարությունը քայլեր է ձեռնարկում ընդունված փաստաթղթի օգտին միջազգային աջակցություն (այդ թվում՝ կրոնական կազմակերպությունների)[5] ստանալու նպատակով։
2013 թվականի փոփոխություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի մարտին խորհրդարանը հավանություն տվեց Սահմանադրության փոփոխությունների փաթեթին[6], որը քննադատություն առաջացրեց ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրանից դուրս[7]։
2013 թվականի մարտին Հունգարիայի խորհրդարանը՝ 265 պատգամավոր, 11-ը դեմ արտահայտվեց, ևս 33-ը ձեռնպահ մնաց, ընդունեց Հունգարիայի Սահմանադրության մի շարք փոփոխություններ։ Փոփոխություններն անդրադարձան Սահմանադրության հետևյալ դրույթներին։
- Չեղյալ են հայտարարվել Հունգարիայի սահմանադրական դատարանի բոլոր որոշումները, որոնք ընդունվել են մինչև 2011 թվականի Սահմանադրության ուժի մեջ մտնելը (այդ որոշումների իրավական հետևանքների պահպանմամբ)։
- Օրենքների սահմանադրական վերանայում նախաձեռնելու իրավունք է վերապահվել Կուրիայի նախագահին և գլխավոր դատախազին։
- Սահմանադրական դատարանը վերապահել է օրենքների սահմանադրական վերանայման ինքնուրույն նախաձեռնության իրավունքը։ Սահմանափակված է Սահմանադրական դատարանի՝ խորհրդարանականների ձայների մեծամասնությամբ ընդունված օրենքները 2/3-ով չեղյալ հայտարարելու իրավունքը։
- Դատավորները և դատախազները (բացառությամբ համապատասխան համակարգերի ղեկավարների) պետք է կենսաթոշակի անցնեն ավելի վաղ սահմանված տարիքից (սահմանադրությամբ որոշված չէ)։
- Ամրապնդվում է դավանանքի և կրոնի ազատությունը, ինչպես նաև կրոնական իրավունքների իրականացման վերաբերյալ Սահմանադրական բողոքներ ներկայացնելու իրավունքը։
- Բյուջետային ուսանողների պարտականությունն է համալսարանից ազատ արձակվելուց հետո որոշակի ժամանակահատված աշխատել Հունգարիայում, հակառակ դեպքում նրանք պարտավոր են բյուջեին փոխհատուցել իրենց ուսման ծախսերը։
- Ընտրարշավի շրջանակներում Հունգարիայի և Եվրամիության ներկայացուցչական մարմինների ընտրությունների թեկնածուներին գովազդելու համար թույլատրվում է միայն հանրային ԶԼՄ-ներին։
- Նշվում է ավանդական ընտանիքի կարևորությունը։ Կառավարությանը թույլատրվում է հաստատել որոշ հասարակական վայրերում բնակությունն արգելելու կանոնները[6]։
Հիմնական քննադատությունը հասել է Սահմանադրական դատարանի իրավունքների սահմանափակման դրույթներին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը մտահոգություն են հայտնել իրավունքի գերակայության վրա այս ուղղման ազդեցության վերաբերյալ։ Հեղինակները հայտարարել են, որ փոփոխությունները ժողովրդավարական են, իսկ նշված միջոցառումն անհրաժեշտ է նոր Սահմանադրությունը նախորդ Սահմանադրությունից ուրվագծելու համար[8][9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nemzeti Jogszabálytár — Magyar Közlöny Lap- és Könyvkiadó Kft..
- ↑ «В Венгрии принята Конституция, закрепляющая право на жизнь с момента зачатия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|published=
ignored (օգնություն) - ↑ «Hungarian president signs new constitution despite human rights concerns», Deutsche Welle от 25 апреля 2011 года
- ↑ «Венгрия: новая конституция запрещает аборты и «однополый брак»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Состоялась встреча председателя ОВЦС с Государственным секретарем Министерства государственного управления и юстиции Венгерской Республики
- ↑ 6,0 6,1 Fourth Amendment to Hungary’s Fundamental Law Արխիվացված 2013-03-09 Wayback Machine(անգլ.)
- ↑ Q&A: Hungary’s controversial constitutional changes BBC(անգլ.)
- ↑ «Parliament passes constitutional amendments that critics call undemocratic» Արխիվացված 2014-12-22 Wayback Machine, politics.hu, 11 March 2013; accessed March 21, 2013
- ↑ «Hungary defies critics over change to constitution», BBC News, 11 March 2013; accessed March 21, 2013
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|