Հովսեփ Ավգուստովիչ
Հովսեփ Ավգուստովիչ | |
---|---|
Ծնվել է | 1687 |
Կրթություն | Կրակովի համալսարան |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | փաստաբան |
Հովսեփ (Յոզեֆ) Ավգուստովիչ (լեհ.՝ Józef Augustynowicz, 1687, մահվան տարեթիվը հայտնի չէ), լեհահայ իրավաբան, իրավագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոզեֆ Ավգուստովիչը ծնվել է 1687 թվականին, մեծացել է ժամանակի հայաշատ Կրակով քաղաքում։ Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ Նա հաջողությամբ ավարտում է Կրակովի Յազիլելլոնյան համալսարանը։ Երկար ժամանակ աշխատել է իրավաբանի մասնագիտությամբ։ Նա Լեհաստանում դառնում է հանրահայտ իրավաբան, ատենախոսում թեզ, 1727 թվականին նրան շնորհվում է իրավագիտության դոկտորի գիտական աստիճան։ Կրակովի համալսարանում երկար ժամանակ դասախոսել է, գրել իրավագիտական մի շարք աշխատություններ, ակտիվ մասնակցել հասարակական աշխատանքներին, մասնավորապես օգտակար է եղել տեղի Հայերը Կրակովումհայ համայնքի կրթական համակարգին, հայապահպանման գործին։ Յոզեֆ Ավգոստովիչի մահվան տարեթիվը հայտնի չէ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերգեյ Ավագյան, Հայ իրավաբաններ, Երևան, ««Զանգակ - 97»», 2005, էջ 27 — 236 էջ. — 200 հատ։