Հովսեփ Ավգուստովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովսեփ Ավգուստովիչ
Ծնվել է1687
ԿրթությունԿրակովի համալսարան
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունփաստաբան

Հովսեփ (Յոզեֆ) Ավգուստովիչ (լեհ.՝ Józef Augustynowicz, 1687, մահվան տարեթիվը հայտնի չէ), լեհահայ իրավաբան, իրավագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Ավգուստովիչը ծնվել է 1687 թվականին, մեծացել է ժամանակի հայաշատ Կրակով քաղաքում։ Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ Նա հաջողությամբ ավարտում է Կրակովի Յազիլելլոնյան համալսարանը։ Երկար ժամանակ աշխատել է իրավաբանի մասնագիտությամբ։ Նա Լեհաստանում դառնում է հանրահայտ իրավաբան, ատենախոսում թեզ, 1727 թվականին նրան շնորհվում է իրավագիտության դոկտորի գիտական աստիճան։ Կրակովի համալսարանում երկար ժամանակ դասախոսել է, գրել իրավագիտական մի շարք աշխատություններ, ակտիվ մասնակցել հասարակական աշխատանքներին, մասնավորապես օգտակար է եղել տեղի Հայերը Կրակովումհայ համայնքի կրթական համակարգին, հայապահպանման գործին։ Յոզեֆ Ավգոստովիչի մահվան տարեթիվը հայտնի չէ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]