Հովհաննես Պատկանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պատկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Պատկանյան | |
---|---|
Ծնվել է | 1828 |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1900 |
Վախճանի վայրը | Գորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ծնողներ | հայր՝ Գաբրիել Պատկանյան |
Երեխաներ | Եղիսաբեթ Պատկանյան |
Հովհաննես Գաբրիելի Պատկանյան (1828, Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - 1900, Գորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ նկարիչ։
Գաբրիել Պատկանյանի որդին, գեղանկարչուհի Եղիսաբեթ Պատկանյանի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ Նրա գործերից են՝ «Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատին», «Հովհաննես Մկրտիչ», «Գամառ Քաթիպաների» (7) շապիկները, Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» գրքի նկարազարդումը, Մաթևոս 1-ին կաթողիկոսի դիմանկարները, որոնք բազմացվել և վաճառվել են։ Իր աղջկա՝ Ելիզավետայի հետ նկարազարդել է Վարշավայի և Գորու հայկական եկեղեցիները[1]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միքայել Նալբանդյան, Երկեր, հ. 4-րդ, Երևան, 1949 թ.։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.: